Լուսաղբյուր (Արագածոտնի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսաղբյուր (այլ կիրառումներ)
Լուսաղբյուր, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Արտաշավան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Այլ անվանումներ | Ղոյթուր, Կոթեր, Խոթուր, Կոտուր | ||
ԲԾՄ | 1780 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 0 մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լուսաղբյուրցի, խոթուրցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գյուղը գտնվում է Արտաշավան գյուղից՝ 2 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1780 մ։
Բնակչություն Խմբագրել
Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Լուսաղբյուր համայնքի մշտական բնակչությունը 624, իսկ առկա բնակչությունը 606 հոգի է[2]։
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը զբաղվել է անասնապահությամբ և երկրագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Գյուղում են գտնվում XIX դարի եկեղեցին (եկեղեցին կիսաքանդ) և XX դարի «Լուսաղբյուր» մատուռը։ Մատուռը հայտնի է հարակից մասում՝ հատակից դուրս եկող աղբյուրով, որն էլ հայտնի է իր բուժիչ ջրով։
Ըստ նախկին Լուսաղբյուր (Կոթեր, Ղոյթուր) գյուղի, որը գտնվում էր Արևմտյան Հայաստանի, էրզրումի վիլայեթի, Դերջանի գավառակում։ Կոթերն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։
1940 թ - ին Լուսաղբյուրի բնակչությունը տեղափոխվելով Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաս (Երրորդ գյուղ), որից հետո գյուղն դատարկվել է։
Գյուղի հարևանությամբ է գտնվում Հայոց այբուբենի հուշարձանը։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009
- ↑ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները»