Ջրափի
Ջրափի, գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Չըռփլի, Չորթուլի, Ջրարփի, Քյորփիլու, Կեկաչ, Դեղաճ անվանումները։ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974 թ-ին Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո։ Ջրափի է վերանվանվել 1947 թ-ին։ Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում՝ ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Ջրափի | ||
![]() Ջրափիի եկեղեցին | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 23.6 կմ² | |
ԲԾՄ | 1500 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1145[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 2910 | |
| ||
Կլիմա խմբագրել
Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։
Բնակչություն խմբագրել
Բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բուլանղի, Մուշի, Էրզրումի շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 847 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք՝ 49%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 33%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 15%։ Ունի 91 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Ջրափիի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|
Բնակիչ | 1075 | 845 | 776[3] |
Տնտեսություն խմբագրել
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 645 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 189 և 1006 հեկտար։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են 1988 թվականի երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ[4]։
Հիմնախնդիրներ խմբագրել
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Գյուղի շրջակայքում կան Սուրբ Սարգիս, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիները։
Պատկերասրահ խմբագրել
-
Ջրափիի եկեղեցին
-
Ջրափիի եկեղեցին
-
Ջրափիի եկեղեցին
-
Ջրափիի եկեղեցին
-
Ջրափի գյուղը
-
-
-
-
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 8
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ http://shirak.mtad.am/about-communities/673/
Արտաքին հղումներ խմբագրել
- Ջրափի գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.