Թաթուլ (Արագածոտնի մարզ)
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաթուլ (այլ կիրառումներ)
Թաթուլ, գյուղը Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Արտենի լեռան հարավարևելյան ստորոտին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 54 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1540 մ։ Գյուղի նախկին անունը եղել է Արեգ։ Լինելով Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդավայրը՝ 2006 թվականի ապրիլի 7֊ին այն վերանվանվել է Թաթուլ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Թաթուլ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Թալինի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | ||
Այլ անվանումներ | Արեգ | ||
ԲԾՄ | 1600 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 822[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Նախկինում Փիրմալաք անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ[2]։
Բնակչություն
խմբագրելԲնակիչների նախնիները գաղթել են Կարսի մարզի Ծպնի, Նախիջևան, Ագրակ, Ջալալ, Մավրակ և Բագրան գյուղերից։
Թաթուլի ազգաբնակչության փոփոխությունը[3]։
Տարի | 1873 | 1914 | 1922 | 1959 | 1970 | 1973 | 1989 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 156 | 164 | 457 | 886 | 746 | 746 | 720 | 757[4] | 819 | 822[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 418
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 80» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 25-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 569
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 18)։ |