Նոր Գյուղ

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորգյուղ (այլ կիրառումներ)

Նոր Գյուղ, նախկին՝ Թազագյուղ[2], գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք, Գետառ գետի աջափնյակում։

Գյուղ
Նոր Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Այլ անվանումներԴաշտավանք, Նորաշեն, Թազագյուղ
ԲԾՄ1430 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1430 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նոր Գյուղ (Հայաստան)##
Նոր Գյուղ (Հայաստան)

Նոր Գյուղ է վերանվանվել 1946 թ.-ի ապրիլի 4-ին։

Տեղադրություն խմբագրել

Նոր Գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 2,3 կմ արևելք՝ Կոտայք (ելղովան) և Մայակովսկի (Շահապ) գյուղերի միջակայքում՝ ծովի մակերևույթից 1431 - 1455 մետր բարձրությամբ լայնագոգ հարթության վրա[3]։

Անվանում խմբագրել

Մինչև 1946 թվական պաշտոնական անվանափոխությունը հայտնի էր Թազագյուղ կամ Թազաքյանդ անվամբ։

Պատմություն խմբագրել

Իր անվանը համապատասխան նոր գյուղ է։ Գյուղի հին գերեզմանոցն իսկ չի պարունակում ոչ միայն միջնադարյան, այլև ուշ- միջնադարյան թաղումներ։

Բնակչություն խմբագրել

Ըստ տեղացիների վկայության՝ ներկայիս գյուղաբնակները սերում են 1830- ական թվականների սկզբներին տեղում հաստատված խոյեցի 7 ընտանիքներից։

Նոր Գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 709 768 686 610 727 948 1279 1560 1423[5]

Դպրոց խմբագրել

Այս գյուղում եկեղեցական- ծխական առաջին ուսումնարանի գոյությունն արձանագրում են սկսած 1918 թվականից, երբ նորաբաց հաստատությունը գործում էր 1 ուսուցչով և 48 աշակերտով[6]։ Գործել է նաև 1919 թվականին։ 1929 թվականին գյուղի դպրոցի ուսուցիչ Մովսես Հարությունյանը հիշվում է ի թիվս Սիբիր աքսորվածների։ Հետագա տասնամյակներում և մինչ այսօր գործում է միջնակարգ դպրոցը։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

 
Նոր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Նոր Գյուղն ունի 1886 թ.-ին կառուցված Սբ. Աստվածածին (Սբ.Վարդան) եկեղեցի, «Թնթոցներ» կամ Սբ. Ամենափրկիչ մատուռը։

Եկեղեցի խմբագրել

Նորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին առաջին վկայությունը վերաբերում է 1839 թվականին։ Եկեղեցին հիմնակառուցվել է 1886 թվականին։ 1913 թվականին եկեղեցին այն աստիճանի էր քայքայվել, որ Երևանի գործակալին հանձնարարվել էր այցելել գյուղ և հոգաբարձուների հետ խորհրդակցել եկեղեցու շինությանն հարցի շուրջ։ Եկեղեցին միշտ պահպանել է իր Սբ. Աստվածածին անվանումը, չնայած իր գոյության ընթացքում կատարված մի քանի վերակառուցումների։ Հենց այս անվամբ էլ եկեղեցին հիշվում է բազմաթիվ վավերագրերում(օրինակ՝ 1842 թվական, 1909 թվական)։

Ճարտարապետություն խմբագրել

Խորանը՝ կիսաշրջանաձև է, զույգ ավանդատները՝ ուղղանկյունաձև, սլաքաձև թաղածածկը պահող նույնաձև կամարները կրող երկու զույգ սյուներ խաչաձև կտրվածքով, մկրտարանի ավազանը՝ իր ավանդական տեղում՝ հյուսիսային որմի մեջ։ Մուտքերը բացված են արևմտյան և հարավային ճակատներից, վերջինս՝ նույն կողմից եկեղեցուն կցված քառասյուն զանգակատան մեջ։ Հարդարանքի գլխավոր տարրերն են հարավային մուտքի բարավորի վերնամասում ագուցված գեղաքանդակ խաչքարը, զույգ մուտքերի արտաքին քանդակազարդ եզրագոտիները։ Խաչքարին փորագրված է ՅՆԹՀ հապավումը, որը բացվում է այսպես. Յիսուս Նազովրեցի՝ թագավոր հրեից։ Գյուղի ծխատեր քահանաներից հայտնի են նաև Աստվածատուր Տեր- Հովհաննիսյանը, որը հիշվում է 1841թվականից, իսկ 1911 - 1912 թվականներից Համազասպ Տեր Սարգսյանը։

«Թնթոցներ» կամ Սբ. Ամենափրկիչ մատուռ խմբագրել

Ուխտատեղի է գյուղի հարավարևմտյան եզրին՝ Գետառի աջ ափով ձգվող ժայռապարի մի հատվածում։ Նվիրատվական բնույթի պարզ ժայռախաչեր են, որոնց վրա կառուցվել է անկանոն հատակագծով փոքրածավալ մի շինություն։ Ըստ հարավահայաց որմի մեջ ագուցված քարի բովանդակության՝ վերջին անգամ նորոգվել է 2012 թվականին։

Գերեզմանոց խմբագրել

Գյուղն ունի երկու գերեզմանոց։ Դրանցից հինը գտնվում է գյուղի հարավարևմտյան եզրին՝ Գետառի աջափնյա ձորաեզրի հարթակին։ Այստեղ առավել հին թաղումնեը վերաբերում են 1830-ական թվականներին։ Դրանք մեծագույն մասով անմշակ սալատապաններն են, որոնցից մի մասն ունի նաև պարզագույն լուծումներով հարդարված գլխակալ խաչքարեր։ Արձանագիր են միայն ուղղանկյունաձև մշակված մի քանի տապանաքարեր։

Մանուկ ավետարան կամ Թուխ մատուռ խմբագրել

Մերօրյա պարզ շինություն է, որի ներսում կա ուշագրավ մի խաչքար, Ժ-ԺԱ դարերին բնորոշ ոճական և գեղարվեստական առանձնահատկություններով։

Սբ. Աստվածածին մատուռ խմբագրել

Հյուսիսարևելյան թաղամասում գտնվող կիսավեր սրբատեղի է։ Այստեղ պահպանվել են տարբեր խաչքարերի մաս կազմող անարձանագիր բեկորներ։

Նոր գերեզմանոց խմբագրել

Գտնվում է գյուղի հյուսիսային եզրին և զբաղեցնում է մի քանի անգամ ավելի ընդարձակ մակերես, քան հին գերեզմանոցը։ Գործող գերեզմանոց է, որի համեմատաբար հին հատվածում առկա առավել վաղ տապանաքարերը վերաբերում են խորհրդային առաջին տասնամյակներին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. Զավեն Կորկոտյան Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931). Հեղինակ:. Յերեվան։ Մելքոնյան ֆոնդի հրատ, 1932. Կաղապար:Vebarxiv, էջ 44
  3. «Նորգյուղ և Մայակովսկի գյուղերի պատմական հուշարձանները գիրք» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 148» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 15-ին.
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. info@fractal.am, Fractal Creative. «Etchmiadzin Library». etchmiadzinlibrary.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.