Սեմյոնովկա

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Սեմյոնովկա, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։

Գյուղ
Սեմյոնովկա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է1845 թ.
Մակերես27.45 կմ²
ԲԾՄ2114 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն253 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սեմյոնովկա (Հայաստան)##
Սեմյոնովկա (Հայաստան)
Սեմյոնովկա (Գեղարքունիքի մարզ)##
Սեմյոնովկա (Գեղարքունիքի մարզ)

Գյուղը հիմնադրվել է 1845 թվականին, Ռուսաստանից աքսորված աղանդավորների՝ մոլոկանների կողմից։ Գյուղը կոչել են ռուս ճանապարհորդ Սեմյոնովի անունով։ Այն բնակեցված է եղել մոլոկաններով, ռուսներով, հայերով և քրդերով։

Սեմյոնովկա գյուղը գտնվում է Արեգունի և Գեղամա լեռների արանքում, ծովի մակարդակից 2114 մ բարձրության վրա։ Հարավային մասով անցնում է Ձկնգետը, որը թափվում է Սևանա լիճը։

Համայնքը ունի դպրոց, օդերևութաբանական կայան, գյուղապետարան, համայնքային գրադարան, բուժկետ։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։ Կապված կլիմայական ցուրտ պայմանների հետ հողագործությունը զարգացած չէ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սեմյոնովկայի մշտական բնակչությունը կազմել է 253, առկա բնակչությունը՝ 233 մարդ[3]։ Մինչև 1950-ական թվականները գյուղը բնակեցված է եղել գերազանցապես ռուսներով, այնուհետ` հայերով[4]։ Սեմյոնովկայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 298 մարդ [5]
1897 509 մարդ [5]
1926 232 մարդ [5]
1959 495 մարդ [5]
1970 442 մարդ [5]
1979 375 մարդ [5]
1989 290 մարդ [5]
2001 291 մարդ [5]
2011 253 մարդ [1]


Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. Գեղարքունիքի մարզպետարան Արխիվացված 2011-12-29 Wayback Machine
  • Սեմյոնովկա բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 48, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ

խմբագրել