Նեղոց
Նեղոց, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Նեղոց | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Գյուղ | Լոռու մարզ և Թումանյանի շրջան | |
ԲԾՄ | 550 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 292[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | նեղեցեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Անուն
խմբագրելԳյուղ տանող ճանապարհը եղել է նեղ և օձաձև, ինչից էլ առաջացել է բնակավայրի անունը՝ Նեղոց[2]։
Աշխարհագրություն
խմբագրելՆեղոց գյուղը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան փեշին՝ Դեբեդի աջ ափին, անտառապատ մեծ ձորի մեջ։ Ալավերդի քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հյուսիս-արևելք։
Ֆլորա
խմբագրելԳյուղի տարածքում տարածված ծառատեսակներն են բարդին, հաճարենին, թխկին, կեչին, ընկուզենին և այլն։
Ֆաունա
խմբագրելԱնտառներում տարածված են արջ, գայլ, աղվես, եղնիկ, շնագայլ, դաշտամուկ, նապաստակ։
Դեբեդում աճող ձկնատեսակներից են՝ կարմրախայտ, մուրծո, բեղլու և այլն։
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնված է միջնադարյան բնակավայրի տեղում։ Այդ մասին են վկայում հին շինությունների հետքերն ու մնացորդները։ Պատմական աղբյուրների համաձայն՝ գյուղը հիմնվել է 13-14-րդ դարերում[2]։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԲնակչություն
խմբագրելՍտորև ներևկայացված է Նեղոցի մշտական բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարեթվերի․
Տարի | 1926 | 1939 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 96[3] | 250[3] | 320[3] | 292[1] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 2,2 Ալավերդի համայնքի մասին տեղեկություններ Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 13․03․2023 թվականին)։
- ↑ 3,0 3,1 3,2 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 144» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)