Տաթև համայնք

Համայնք Հայաստանի հանրապետությունում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաթև (այլ կիրառումներ)

Տաթև, համայնք Սյունիքի մարզում։ Ներառում է Տաթև, Շինուհայր, Հարժիս, Խոտ, Հալիձոր, Սվարանց, Տանձատափ և Քաշունի գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով։ Կենտրոնը Շինուհայր գյուղն է։

Տաթև
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակհասարակաաշխարհագրական տարածք և Հայաստանի համայնք
Մտնում էՍյունիքի մարզ
Ներառում էՏաթև, Շինուհայր, Հարժիս, Խոտ, Հալիձոր, Սվարանց, Տանձատափ, Քաշունի,
համայնքապետՍամվել Լալայան
Բնակչություն (2011)6107
Հիմնադրված է2015 թ.
tatevhamaynq.am

Տեղական ինքնակառավարում խմբագրել

Համայնքի տեղական ինքնակառավարման առաջին ընտրությունները կայացել են 2016 թվականի փետրվարի 14-ին[1]։

Համայնքի ավագանու երկրորդ ընտրություններն անց են կացվել համամասնական կարգով 2021 թ. հոկտեմբերի 17-ին[2]։ Ընտրություններին մասնակցել են Ապրելու երկիր կուսակցությունը, Շանթ դաշինք ազգայնական կուսակցությունը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Արդյունքում Ապրելու երկիր կուսակցությունը ստացել է ավագանու 2 մանդատ, Շանթ դաշինք կուսակցությունը` 6 մանդատ, իսկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` 7 մանդատ։ Նոյեմբերի 15-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Լալայանը Շանթ դաշինք կուսակցությունից[3]։

Բնակչություն խմբագրել

Տաթև համայնքը ստեղծվել է Տաթև, Շինուհայր, Հարժիս, Խոտ, Հալիձոր, Սվարանց, Տանձատափ և Քաշունի գյուղերի միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 6107 մարդ։ Բնակչությամբ ամենամեծը Շինուհայր գյուղն է (2598 մարդ), ամենափոքրը՝ Քաշունին (15 մարդ)։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայտնի են Սյունիքի մարզի Տաթև խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածուները։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  2. Տաթև համայնքի ավագանու ընտրությունները
  3. Տաթև համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները