Բարեկամավան
Բարեկամավան (նախկին անվանումը՝ Դոստլու, նաև՝ Ղուրումսուլու), գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից մոտ 9 կմ արևելք, Ոսկեպարի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին։ Բարեկամավան է վերանվանվել 1978 թվականի հունվարի 25-ին[2]։ Գյուղը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից 1.5-2 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Բարեկամավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Նոյեմբերյանի շրջան | |
Այլ անվանումներ | մինչև 1978 — Դոսթլու / Քուրումսուլու | |
ԲԾՄ | 720 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 345[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | բարեկամավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բարեկամավանի մշտական բնակչությունը կազմել է 345, առկա բնակչությունը՝ 271 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 302 | 427[4] | 740 | 705 | 947 | 894 | 995 | 904 | 813 | 532 | 345[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և այլն:
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲարեկամավանի շրջակայքում կան գյուղատեղիներ, մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանադաշտ և գերեզմանոց։ Բարձրյալ խաչ Բարեկամավանի հեթանոսական դամբարան (ավելի հայտնի է որպես «Բարձրյալ Խաչ» տաճար), հեթանոսական, հետագայում՝ քրիստոնեականի վերածված դամբարան Հայաստանի Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում, Նոյեմբերյան քաղաքից 33 կմ հեռավորությամբ։
Այժմ հուշարձանը կոչվում է Բարձրյալ Խաչ։ Դամբարանը նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձև դամբարան է։ Միջնադարում կոթողը ՙքրիստոնեական է դարձել՚. լուսամուտին խաչ է ագուցվել, ներսում, որպես բեմի սեղան, կանգնեցվել է խաչքար, և դամբարանը վերածվել է մատուռի։ Սակայն ժողովրդի հիշողության մեջ պահպանվում է կառույցի հեթանոսական ծագումը։ Դրա վկայություն է այն, որ դամբարանի կողքի ծառին մարդիկ, ի նշան հավատի, այժմ էլ տարբեր գույնի կտորների ծվեններ են կապում։
Վերանորոգում 2004 թ. պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել հուշարձանի հիմնանորոգման համար։ 2004 թվականի դեկտեմբերին կոթողի նորոգումն ավարտվել է, սակայն տանիքը նախկինի պես բաց է մնում։ 2005 թ. վարչապետի աշխատակազմը ստուգելով պարզել է, որ շինարարները ՙնորոգման գումարը նպատակային են ծախսել՚։ Սակայն, այցելուների վկայությամբ, կոթողի տարբեր կողմերում թափված են Բարձյալ Խաչի պատերի քարերը, դրա փոխարեն կլոր պատի մեջ Նոյեմբերյանի Զորական գյուղի ֆելզիտից 3 նոր շար են կառուցել։ Նոր տեղադրված քարերն ուրիշ տեսակի և գույնի են։ Մինչդեռ կառույցի մաս կազմած և նորոգման ընթացքում այդպես էլ չօգտագործած քարերն այնքան շատ են, որ դամբարանի առաջ դրանից մեծ կույտ, պատնեշ է գոյացած։ Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցիչ Յուրա Չիթչյանն ասում է, որ մինչև նորոգումը հուշարձանը կիսականգուն վիճակում էր, միայն հարավային կողմն էր քանդված։ 1990 թ. վերանորոգման նպատակով կառույցը քանդել են, սակայն սահմանագոտում սկսված կռիվները խանգարել են վերանորոգում սկսելուն։ 2004-2005 թթ. նորոգումից հետո, Նոր շարերը մի տեղում պատից ակնհայտորեն դուրս են ընկել, ուրիշ տեղերում՝ մեծ չափով ներս ընկել։ Յուրա Չիթչյանը հիշում է, որ նախկինում տարբեր կենդանիների գլուխների քանդակներից վերև շարվածքը աստիճանաբար նեղանում էր, իսկ ալավերդցի շինարարների կառուցած ամենավերևի շարը, ընդհակառակը, ավելի է լայնացնում կոթողի վերնամասը։ Չիթչյանի խոսքերով՝ նախկինում Բարձրյալ Խաչի պատերի մեջ հնարավոր չէր ասեղ մտցնել, իսկ ՙնորոգման՚ ժամանակ կրի պատը ցեխով, ցեմենտով սվաղել են։ Ցեմենտի նույն սվաղը նաև կառույցի ներսում է արվել։ Շինարարները ձևափոխել են նաև կլոր դամբարանի մուտքը. նախկինում դռան բացվածքը դեպի արևմուտք թեք է եղել, հիմա ուղիղ բացվածք է։ Բացի այդ, շինարարները կառույցի հիմքը բազալտով շրջանաձև սալապատել են՝ նորից աղավաղելով դամբարանի սկզբնական տեսքը։.
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 41.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 42» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 23-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»