Թառաթումբ

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում

Թառաթումբ գյուղը գտնվում է Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[1],, Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին, ծովի մակարդակից 1640 մ բարձրության վրա, Եղեգնաձոր քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Երևան քաղաքից 140 կմ հեռավորությամբ Արփայի ավազանի Թառատուն գետի ափին։

Գյուղ
Թառաթումբ
ԵրկիրՀայաստան Հայաստան
մարզՎայոց ձորի մարզ
ԲԾՄ1640 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն636[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Թառաթումբ (Հայաստան)
Red pog.png
##Թառաթումբ (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Գտնվում է Եղեգնաձոր քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Երևան քաղաքից 140 կմ հեռավորությամբ։ Գյուղը սահմանակից է Հորս, Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր գյուղերին, արևմուտքից սահմանակից է Մարտունու տարածքին։

ԿլիմաԽմբագրել

Կլիման տաք է և չոր, շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով, տարեկան տեղումների քանակը կազմում է 400-450 մմ։ Բնական լանդշտաֆները տափաստանային են։

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին Պարսկահայաստանի Խոյ գավառի Ղորուղ գյուղից գաղթած 10 ընտանիքների կողմից։

Գյուղը տվել է Հայրենական մեծ պատերազմի և Սոցիալիստական աշխատանքի մեկական հերոսներ։

ԲնակչությունԽմբագրել

Նախնիների զգալի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել են Խոյի շրջանի Ղորուղ գյուղից։

Թառաթումբի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1914 1931 1970 1979 2001 2004
Բնակիչ 56 383 465 641 487 555 464

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, հիմնականում՝ խնձոր և ընկույզ, կարտոֆիլի մշակությամբ, մեղվաբուծությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Թառաթումբում կան X-XII դարերի խաչքարեր։ Գյուղն ունի գործող եկեղեցի, որը կառուցվել է 1896 թվականին, Հայրենական մեծ պատերազմում զոհված թառաթումբցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող։

Հասարակական կառույցներԽմբագրել

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, նորակառուց համայնքի կենտրոն, որտեղ տեղակայված են գրադարանը, մշակույթի տունը, համայնքապետարանը, բուժկետը և խաղասենյակ։ Գյուղում գործում է քարի մշակման արտադրամաս։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել