Լանջանիստ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Լանջանիստ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Ուրցաձոր համայնքում։ Գտնվում է մարզկենտրոնից 43 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Լանջանիստ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵրկրամասԱրարատի
ՀամայնքՈւրցաձոր (համայնք)
Հիմնադրված է1831 թ.
Մակերես34,82 կմ²
ԲԾՄ1815 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն190 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Լանջանիստ (Հայաստան)##
Լանջանիստ (Հայաստան)

Պատմություն

խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախնիները եկել են Պարսկահայաստան նահանգի Ղարադաղի գյուղերից։ Նախկինում ունեցել է Գադիլի, Խդըրլի, Կադիլի, Կատրլու, Ղադրլու անվանումները։ 1968 թվականի հուլիսի 3-ին ՀԽՍՀ գերագույն խորհուրդը գյուղը անվանափոխել է «Լանջանիստ»։ Եղել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։ Գյուղից հյուսիս գտնվում է հին ավերված եկեղեցու մնացորդներ։ Գյուղը գտնվում է Կատարասարի լեռների լանջին՝ բարձրադիր վայրում, ունի առողջարար կլիմա։ Տեղադրված է ծովի մակարդակից 1815 մ բարձրության վրա։

 

Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք կա 9-13-րդ դդ. գյուղատեղի, 7 կմ հյուսիս՝ «Երանոս» (9-16-րդ դդ.), 1 կմ հյուսիս՝ «Հին գյուղատեղ» (13-19-րդ դդ.), 7 կմ հյուսիս-արևելք՝ Ներքին Արմիկ (10-15-րդ դդ.), 1,5 կմ հյուսիս-արևմուտք՝ «Սպիտակ վանք» (13-17-րդ դդ.) գյուղատեղիներ։ «Սպիտակվանք» գյուղատեղիում կա համանուն եկեղեցի (1301), «Ներքին Արմիկ» գյուղատեղիում Արմիկի Սուրբ Ստեփանոս եկեղեցական համալիրը (13-14-րդ դդ.), «Հին գյուղատեղ» գյուղատեղիում՝ Սուրբ Աստվածածին մատուռը (17-19-րդ դդ.)։

Կլիման

խմբագրել

Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 °C, հուլիսյան միջինը՝ 15-ից 18 °C։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։

Բնակչություն

խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Լանջանիստի մշտական բնակչությունը կազմել է 190, առկա բնակչությունը՝ 176 մարդ[2]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 45 մարդ [3]
1873 389 մարդ [4]
1897 588 մարդ [3]
1926 377 մարդ [3]
1939 604 մարդ [3]
1959 362 մարդ [3]
1970 263 մարդ [3]
2001 216 մարդ [3]
2011 190 մարդ [1]


Տնտեսություն

խմբագրել

Գյուղն ունի առկա 115 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1489 հա։ Պահուստային հողերը օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր՝ 1300 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանջանիստ» հոդվածին։