Հայկաշեն (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկաշեն (այլ կիրառումներ)

Հայկաշեն, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի տարածաշրջանում։

Գյուղ
Հայկաշեն
Կոորդինատներ: 40°04′22″ հս․ լ. 44°18′25″ ավ. ե. / 40.07278° հս․. լ. 44.30694° ավ. ե. / 40.07278; 44.30694
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՎարշամ Հովհաննիսյան
Մակերես6.6 կմ²
ԲԾՄ830 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1238 մարդ (2008)
Խտություն188 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՀայկաշենցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1136[2]
##Հայկաշեն (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Հայկաշեն (Արմավիրի մարզ) (Արմավիրի մարզ)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Հեռավորությունը Վաղարշապատից՝ 12 կմ, մարզկենտրոնից՝ 40 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կարաշիրին, Կարգաբազար, Ղարլապազար, Ղարղաբազար անվանումները։ Հայկաշեն է վերանվանվել 1967 թ-ին։ Գյուղը տեղակայված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռներն սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Ըստ Ղևոնդ Ալիշանի այս գյուղի մոտ է գտնվել Աղզիվար Կալեսի բերդը։

ԲնակչությունԽմբագրել

Տարի 1873 1887 1926 1939 1959 1979 2005 2008
Բնակիչ 618 569 190 266 600 925 1457 1238

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թ-ին համայնքն ունեցել է 1457 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 62%, հետաշխատունակներ՝ 12%։ Գյուղն ունի 396 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (214 հա), կան պտղատու այգիներ (2 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 16 և 191 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներԽմբագրել

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղատնտեսական մթերքների իրացումը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել