Հովք

գյուղ ՀՀ Տավուշի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովք (այլ կիրառումներ)

Հովք, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, Իջևան քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևմուտք, Աղստևի հովտի ձախափնյա լանջին։ Հովք է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Գյուղ
Հովք
Հախկխլու
Հովք գյուղում
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Այլ անվանումներՀախկխլու; Սամեդ Վուրղուն
ԲԾՄ1190 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն435[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հովք (Հայաստան)##
Հովք (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովքի մշտական բնակչությունը կազմել է 435, առկա բնակչությունը՝ 422 մարդ[1]։ Մինչև 1989 թ. եղել է գերազանցապես ադրբեջանաբնակ[2][3], այնուհետև ադրբեջանցիները հեռացել են Ղազախի շրջան, նրանց փոխարեն գյուղում հաստատվել են Ադրբեջանից բռնագաղթած հայեր[3]։

Հովքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1873 1897 1922 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 188 385 306 390 431 578 707 869 748 189 499 435[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և ծխախոտագործությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 760
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 124» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 21-ին.