Այգեստան (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեստան (այլ կիրառումներ)

Այգեստան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 4 կմ հյուսիս։

Գյուղ
Այգեստան
Գյուղի առաջին փողոցը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
Մակերես2,5 կմ²
ԲԾՄ860 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2397 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ25
Այգեստան (Արարատի մարզ) (Հայաստան)##
Այգեստան (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն

խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Բնակիչների նախնիները եկել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից։ Մոտակայքում է գտնվում Բայրամ-Ալի ղշլաղ ավերակ բնակավայրը։

Կլիման

խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեստանի մշտական բնակչությունը կազմել է 2397, առկա բնակչությունը՝ 2262 մարդ[2]։ 1831 թվականից մինչ օրս գյուղի հիմնական բնակիչները հայեր են, որոնց նախնիներն այստեղ են եկել Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1829 թվականներին[3]։

Այգեստանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 279 մարդ [4]
1897 1003 մարդ [4]
1926 329 մարդ [4]
1930 1348 մարդ [4]
1959 1946 մարդ [4]
1970 2171 մարդ [4]
1979 2278 մարդ [4]
1989 2747 մարդ [5]
2001 2642 մարդ [4]
2011 2397 մարդ [1]


Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։ Կան նաև արոտավայրեր՝ մոտ 21 հա։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգեստան (Արարատի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 432