Քեթի (գյուղ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Քեթի (նախկին անվանումը՝ Մեծ Քեթի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 4 կմ հյուսիս, արևելքից Ուխտի սար և հյուսիսից Պոլոզսար լեռնաշղթաների մեջ փռված գոգավորությունում։ Քեթի գյուղը գտնվում է Երևան-Գյումրի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վրա, Երևանից 135 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Քեթի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՄեծ Քեթի
Մակերես17.5 կմ²
ԲԾՄ1740 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1117[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունքեթեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Քեթի (գյուղ) (Հայաստան)##
Քեթի (գյուղ) (Հայաստան)

Գյուղը հիմնադրվել է 1829 թ.-ին։ Մեծ Քեթին վերանվանվել է Քեթի 1946 թվականի ապրիլի 26-ին[3]։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քեթիի մշտական բնակչությունը կազմել է 993, առկա բնակչությունը՝ 821 մարդ[4]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակիչները հայեր են[5], որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Կարսի Ղզըլչախչախ գյուղից, Մուշի և Բասենի գյուղերից[3]։

Քեթիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 258 584[5] 913 528 921 872 865 807 895 1105 993[4]

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է՝ ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի, բանջարաբոստանային կուլտուրաների և մրգերի արտադրությունը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մ.թ.ա. III-II հազարամյակների կիկլոպյան ամրոցի, դամբարանադաշտերի և բնակատեղիների, V-XIX դարերի և XII-XX դարերի եկեղեցիների և մատուռների հետքերը, VII-XX դարերի և XIX-XX դարերի գերեզմանոցները վկայում են գյուղի՝ որպես բնակատեղի, հազարամյա պատմության մասին։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագիտական բարձրարժեք դրածոներ։

Գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք “Քարոտ հողեր” հանդամասում հայտնաբերվել է դամբարանադաշտ։ Այստեղ է գտնվում մ.թ.ա. X-IV դարերի “Զորանոց” ամրոցը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 338
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել