Բարձրաշեն (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարձրաշեն (այլ կիրառումներ)

Բարձրաշեն, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Իսահակյան գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։

Գյուղ
Բարձրաշեն
Բարձրաշենի Պողոս Պետրոս եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն0 մարդ
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Բարձրաշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Բարձրաշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Բնակիչների նախնիները գաղթել են 1860 թվականին Արցախից, 1915-1920 թվականներին Մուշից ու Բուլանըխից։

Բարձրաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[1][2]

Տարի 1873 1914 1922 1931 1970 1979 2001 2011 2016
Բնակիչ 366 630 505 793 327 338 64 40[3] 0

2018թ․-ին գյուղում բնակվում էին ընդամենը 6 ընտանիք[4]։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվել է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։

Օգտակար հանածոներ խմբագրել

Գյուղի տարածքում կան սև կարծր տուֆի և կրաքարի պաշարներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Պահպանվել են Սբ. Աստվածածին եկեղեցին (V դար) և Պողոս-Պետրոս մենաստանը (X-XIII դարեր), որը կիսականգուն է։ Կան հին բնակավայրի ավերակներ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 44» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 26-ին.
  2. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն» (PDF). Վերցված է 2017 Փետրվարի 26-ին.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Բարձրաշեն. մեռնող գյուղը (ֆոտոպատմություն)». Hetq.am. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.