Ծաղկալանջ

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Ծաղկալանջ (նախկին անվանումը՝ Աղջաղալա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Ծաղկալանջ 1978 թ. հունվարի 25-ին[4]։

Գյուղ
Ծաղկալանջ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարածաշրջան
ՀամայնքԱրմավիրի մարզ, Երևանի գավառ և Էջմիածնի շրջան
ԳյուղապետՄանվել Մկրտչյան
Այլ անվանումներԱղջաղալա (մինչև 1978թ.)
Մակերես7.9 կմ²
ԲԾՄ885 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1283 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծաղկալանջցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1132[3]
Ծաղկալանջ (Հայաստան)##
Ծաղկալանջ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Նախկինում Աղջաղալա անվան տակ մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ։

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաղկալանջի մշտական բնակչությունը կազմել է 957, առկա բնակչությունը՝ 929 մարդ[5]։ Մինչև 1918 թ. գյուղն ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն, այնուհետ եղել հայաբնակ[6]։ Ներկայիս բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 գաղթել է Մակուից, մի մասը՝ 1915-1916 թվականներին Կարսից և Կաղզվանից[4]։ Ծաղկալանջի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 102 մարդ [7]
1873 285 մարդ [8]
1897 356 մարդ [7]
1926 423 մարդ [7]
1939 467 մարդ [7]
1959 518 մարդ [7]
1970 514 մարդ [7]
1979 1032 մարդ [7]
1989 1279 մարդ [9]
2001 1323 մարդ [7]
2011 1283 մարդ [1]


Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1539 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 31%, աշխատունակներ՝ 53%, հետաշխատունակներ՝ 16%։ Գյուղն ունի 280 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն

խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (301 հա), կան պտղատու (1,3 հա) և խաղողի այգիներ (4,2 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ 67 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ

խմբագրել

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. ՀՀ մարզերի կոդեր
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 832
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  9. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 712. — 4696 p.

Արտաքին հղումներ

խմբագրել