Արեգնադեմ

գյուղ ՀՀ Շիրակի մարզում

Արեգնադեմ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 22 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից՝ 1850 մետր բարձրության վրա։ Գյուղը հիմնադրվել է XVII դարի վերջերին, իսկ 1991 թ.-ի ապրիլի 3-ին վերանվանվել է Արեգնադեմ։ Արեգնադեմ գյուղը որպես հայաբնակ գյուղ հիմնադրվել է 1988 թվականին Վրաստանից և Ադրբեջանից գաղթած, նաև Գյումրիից և մոտակա համայնքներից ներգաղթած բնակիչներով։ Նախկինում կոչվել է Ազիզբեկով, 26 կոմիսարներից մեկի պատվին։

Գյուղ
Արեգնադեմ
Արբանյակային պատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԱզիզբեկով
Մակերես17.9 կմ²
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն521[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքսներ377567
##Արեգնադեմ (Հայաստան)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

Արեգնադեմի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1980 1989 2001 2004
Բնակիչ 440 625 774 803 1442 1490 128 407 410

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Արեգնադեմում կա նորակառույց «Սրբատեղ» մատուռ, իսկ շրջակայքում պահպանվել է «Բադնոց» գյուղատեղին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել