Սիփան (գյուղ)

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիփան (այլ կիրառումներ)

Սիփան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում։

Գյուղ
Սիփան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱլագյազ (համայնք)
ԳյուղապետԹենգիզ Մամոյան
Այլ անվանումներԹամբ, Պամբ, Պամբակ, Պամբ, Փամբակ, Փամբ Քրդի
Մակերես11.76 կմ²
ԲԾՄ2100 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն275[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր, Եզդիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սիփան (գյուղ) (Հայաստան)##
Սիփան (գյուղ) (Հայաստան)
Սիփան (գյուղ) (Արագածոտնի մարզ)##
Սիփան (գյուղ) (Արագածոտնի մարզ)

Գյուղը հիմնադրվել է 1870-ական թվականներին։

Նախկինում Պամբ Քրդական անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։

Անվանումներ խմբագրել

Հնում կոչվել է Թամբ, Պամբ, Պամբակ, Պամբ, Փամբակ, Փամբ Քրդի անվանումներով։ Սիփան է վերանվանվել 1978 թվականին[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին։ Գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։

Բնակչություն խմբագրել

Գյուղում տարբեր ժամանակերում տարբեր է եղել ազգային կազմի համամասնությունը։ Ներկայումս էլ մեծ բաժին ունեն քրդերը (եզդիները), որոնք տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից և Կարսի մարզից։

Սիփանի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի Բնակչություն
1873 292 մարդ [4]
1897 382 մարդ [4]
1926 336 մարդ [4]
1939 443 մարդ [4]
1959 350 մարդ [4]
1979 473 մարդ [4]
1989 391 մարդ [4]
2001 264 մարդ [4]
2004 275 մարդ [4]
2011 182 մարդ [5]


Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 48 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 625
  3. «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 180. — 184 p.
  5. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Արտաքին հղումներ խմբագրել