Լեռնարոտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեռնարոտ (այլ կիրառումներ)
Լեռնարոտ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագած լեռան հարավային փեշերին[3]։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1725 մ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Այլ անվանումներ | Մագդա, Մաղդա | ||
ԲԾՄ | 1725 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼308 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0228 | ||
|
Անվանում Խմբագրել
Լեռնարոտը ճանաչված է եղել որպես Մագդա (մինչ 1949 թ.) և Մաղդա։
Բնակչություն Խմբագրել
Լեռնարոտի բնակչության նախնիները գաղթել են Մուշից և Սասունի Գելեգուզան, Հեթինք, Սպղանք և այլ գյուղերից։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Լեռնարոտի մշտական բնակչությունը 343, իսկ առկա բնակչությունը 329 հոգի է[4]։ Լեռնարոտի ազգաբնակչության փոփոխությունը.[5]
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և երկրագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Գյուղից հարավ գտնվում է «Խուչեր» գյուղատեղին (մջնդ.) համանուն ամրոցով (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), 3 կմ հյուսիս՝ «Դիտվան» գյուղատեղին (վաղ մջնդ.), իսկ 1 կմ հյուսիս՝ «Աղրիկ» գյուղատեղին (XIV-XVII-րդ դդ.)։ Կան նաև քարայր-կացարաններ՝ «Բադոյի քարանձավ» (XVI-XVIII-րդ դդ.) և «Սյունով քարափ» (XVI-XVIII դդ.)։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009
- ↑ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 89»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Օգոստոսի 7
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 691.