Կամո (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Կամո (նախկին անվանումը՝ Հաջի Նազար), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Գյումրիից մոտ 7 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1660 մ բարձրության վրա։ Հիմնվել է 1772 թվականին և կոչվել Հաջի Նազար, այնուհետև 1935 թվականի հունվարի 3-ին վերանվանվել է Կամո[2]։

Գյուղ
Կամո
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՀաջինազար
Մակերես24.2 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1545[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Կամո (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Կամո (Շիրակի մարզ) (Հայաստան)

Կլիման

խմբագրել

Միջին տարեկան, ինչպես  նաև  ամենաբարձր  և  ամենացածր  ջերմաստիճանը  տատանվում է -25-ից+25C: Ամռանը լինում են ուժեղ քամիներ և հաճախակի երաշտներ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կամոյի մշտական բնակչությունը կազմել է 1340, առկա բնակչությունը՝ 1234 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասն այստեղ է եկել Մուշից 1770-ական թվականներին։ Կամոյի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 414 800[5] 1422 1290 1489 1334 1375 1283 1192[2] 1519 1340[3]

Կամոյում բնակչության հիմնական զբաղմունքը հանդիսանում են դաշտավարությունը և անասնապահությունը։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Կամոյում է գտնվում 1878 թ.-ին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու փլատակները։ Գյուղից հարավ գտնվում է «Խոռոչավեր» (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ. - մ.թ. III դար) բնակատեղին, III դար համանուն դամբարանադաշտով և “Արե” գյուղատեղին (մ.թ.ա. IV դար - մ.թ. X դար)։

Համայնքում կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամոցիներին նվիրված հուշարձան կոթող։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 720
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 106» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Եկեղեցու մասին».

Աղբյուրներ

խմբագրել

http://shirak-agro.am/index.php?id=4134#.WQoGnlXyjIU Արխիվացված 2014-08-08 Wayback Machine