Գետափ (գյուղ, Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետափ (այլ կիրառումներ)

Գետափ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 24 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1750 մ բարձրության վրա։

Գյուղ
Գետափ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես7 կմ²
ԲԾՄ1750 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն840[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3011
Գետափ (գյուղ, Շիրակի մարզ) (Հայաստան)##
Գետափ (գյուղ, Շիրակի մարզ) (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Նախնիները 1828-1830 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից, Մանազկերտից, Կարսից և Մուշից։

Գետափի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 84 503 640 674 654 661 606 822[3] 819 797[4]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գետափն ունի 1862 թ․-ի «Ժամ» եկեղեցի, «Ուռումների» վանք, «Թուխ Մանուկ» և «Կոժկուն ավետարան» սրբատեղիներ, «Ծակքար» մատուռ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 58» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 629
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ խմբագրել