Հողմիկ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Հողմիկ (նախկին անվանումը՝ Իլլի Ղարաքիլիսա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 10 կմ հյուսիս-արևմուտք, Հողմաջուր գետի ափին։ Հողմիկ է վերանվանվել 1978 թվականին[2]
Գյուղ | ||
---|---|---|
Հողմիկ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Մակերես | 13.7 կմ² | |
ԲԾՄ | 1800 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 526[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հողմիկի մշտական բնակչությունը կազմել է 490, առկա բնակչությունը՝ 406 մարդ[3]։ Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[2][4]։
Հողմիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 175 | 630[4] | 762 | 462 | 736 | 324 | 417 | 425 | 379 | 509 | 490[3] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀողմիկում են գտնվում 1897 թ. Սբ. Աստվածածին և “Ավերքի Սուրբ” եկեղեցիները։ Գյուղից հարավ-արևմուտք գտնվում է մ.թ.ա. 1-ին հզմ. - մ.թ. 1 հզմ. “Խնիկ” դամբարանադաշտը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 434
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 5-ին.