Խնձորուտ (Վայոց ձորի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորուտ (այլ կիրառումներ)
Խնձորուտ (մինչև 1946 թ.-ը՝ Ալմալու), գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[1], մարզկենտրոնից 45 կմ հարավ-արևելք, Նախիջևան գետի աջակողմյան վտակ Ճահուկի վերնագավառում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Խնձորուտ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
ԲԾՄ | 1600 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 499[1] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Խնձորուտը նախկինում կրել է Ալմալու անվանումը և մտել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում։ 1946 թ.-ի նոյեմբերի 12-ին Գերագույն Խորհրդի նախագահության որոշմամբ անվանվել է Խնձորուտ[2]։
ՊատմությունԽմբագրել
Գյուղը հիմնադրվել է 1826-1828 թթ. ռուս պարսկական պատերազմի հետևանքով Պարսկաստանի Խոյ նահանգի Սալմաստ գավառից գաղթված հայ գաղթականների հաշվին։ Նախկինում գյուղը ունեցել է «Սուլթան բեկ» անվանումը։ Վերանվանվել է 1930 թվականին։ Սակայն գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է։ Այդ մասին վկայում են «Հին գյուղ» կոչվող տարածքում հայտնաբերված, 7-րդ դարով թվագրված խաչքարերը, ինչպես նաև զարդաքարերով, սրբատաշ քարերով կիսավեր կառույցները։
ԲնակչությունԽմբագրել
Խնձորուտի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1970 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 115 | 618 | 526 | 501 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և ծխախոտագործությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Խնձորուտում կա XIX դարի եկեղեցի։ Գյուղից մոտ 2 կմ հարավ ընկած են Խնձորուտ գյուղի ավերակները իսկ նրանից հյուսիս-արևմուտք գտնվում են Աղոպեն (Օղպին) գյուղի ավերակները։
Հասարակական կառույցներԽմբագրել
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Խնձորուտ (Վայոց ձորի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Վայոց ձորի մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 97
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 97»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հուլիսի 29
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 63)։ |