Մեծամոր համայնք, համայնք Հայաստանի Արմավիրի մարզում[1]։ Գտնվում է մարզի կենտրոնական հատվածում։ Մեծամորը համայնք է Հայաստանի Արմավիրի մարզում 32․622,07 հա տարածքով, որի կազմի մեջ  են ընդգրկվում 1 քաղաքային և 30 գյուղական բնակավայրեր։ Համայնքն իր մեջ ընդգրկող բնակավայրերի քանակով առաջինն է Արմավիրի մարզում և յոթերորդը՝ Հայաստանում։

Մեծամոր համայնք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էԱրմավիրի մարզ
ՎարչկենտրոնՄեծամոր
Խոշորագույն քաղաքՄեծամոր
Օրենսդրական մարմինԱրմավիր համայնքի ավագանի
համայնքապետՎահրամ Խաչատրյան
Հիմնական լեզուհայերեն
Բնակչություն78,682
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 830-910 մ
Հիմնադրված է2021թ․ թ.
mecamorcity.am

Բնակավայրեր

խմբագրել

Մեծամոր համայնքն ընգրկում է հետևյալ բնակավայրերը՝ Մեծամոր, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան գյուղերը[1]։

 
Մրգաշատ բնակավայր

Մեծամոր խոշորացված համայնքի առաջին ղեկավար՝ օրենքի ուժով ընտրվեց Վահրամ Աշոտի Խաչատրյանը։

Համայնքում տարածքով ամենամեծ բնակավայրը՝ Եղեգնուտն է 2160,20 հա վարչական տարածքով, ամենափոքրը՝ Ջրաշենը 272,34 հա վարչական տարածքով, իսկ բնակչության թվաքանակով ամենամեծ բնակավայրը՝ ք․ Մեծամորն է 12,532 բնակիչ, գյուղական բնակավայրերից ամենամեծը բնակչության թվաքանակով Մրգաշատն է 5816 բնակիչ, ամենափոքը՝ Բերքաշատը 628 բնակիչ։ Մեծամոր համայնքում են ապրում նաև բարեկամ եզդի համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ շուրջ 8627 բնակիչ, որոնց դերը համայնքի կյանքում նշանակալի է։

Կառավարում

խմբագրել
 
     Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (23)     Հայ Յեղափոխական Դաշնակցություն (8)

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանին բաղկացած է 31 անդամներից, որոնցից 8-ը Հայ Յեղափոխական Դաշնակցությունից, իսկ 23-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Վահրամ Խաչատրյանն է։

Կրթություն և մշակույթ

խմբագրել
 
Արևիկ բնակավայրի մշակույթի տուն

Համայնքում գործում են 18 նախադպրոցական և 33 հանրակրթական հաստատություններ, 2 արվեստի, 4 երաժշտական դպրոց, 1 մարզադպրոց, 1 բժշկական կենտրոն, 20 բժշկական ամբուլատորիա։

Մեծամոր համայնքում գործում են պարի, երգի, ժողովրդական գործիքների, դաշնամուրի, ջութակի, կիթառի, նկարչության, ասեղնագործության և դիզայնի խմբակներ։

Համայնքում գտնվող պատմամշակութային արժեքավոր օբյեկտներից առանձնանում են՝ Տարոնիկ բնակավայրում գտնվող «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Արմավիր և Նոր Արմավիր գյուղերի միջև գտնվող Արգիշտիխինիլի քաղաքի փլատակները, ինչպես նաև ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդի ազգի կողմից Ակնալիճ բնակավայրում կառուցված  եզդիական տաճարը՝ Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճարը։ Համայնքում գործում են նաև փոքր և միջին ձեռնարկություններ, մասնավորապես՝ «Պռոշյանի» գինու-կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը , «Ջրաղացպանյան վիների» գինու արտադրամասը Բամբակաշատում, գյուղմթերքի վերամշակման արտադրամասեր որոնցից է «ՍԱՆ ԼԵՆԴ» չրերի և պահածոների արտադրամասը Բամբակաշատում։ Համայնքում գործում են նաև տուֆի և ավազակոպճային խառնուրդի  հանքավայրեր։

Զբաղվածություն

խմբագրել
 
Մեծամոր համայնքի տեսարան

Մեծամոր քաղաքի բնակչության զգալի մասը աշխատում է ՀԱԷԿ-ում, որոշ մասն էլ կրթության, առողջապահության, սոցիալական սպասարկման, պաշտպանության, առևտրի և սպասարկման ոլորտներում։ Գյուղական բնակավայրերում բնակչության մեծամասնությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, համայնքում զարգացած է այգեգործությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբոստանային կուլտուրայի մշակումը։

Ծրագրեր

խմբագրել

Համայնքի միջոցներով 14 գյուղում իրականացվել են փողոցային լուսավորության, 5 բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների նորոգման աշխատանքներ։ 2022 թվականի ընթացքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 10 բնակավայրերում լուծում տրվեց գազաֆիկացման , Մեծամոր քաղաքի 33 բազմաբնակարան շենքերում և Արտաշար գյուղում խմելու ջրամատակարարման, 12 գյուղում ոռոգման ջրի  խնդիրներին։ 4 նախադպրոցական հաստատություններ (Մեծամորի թիվ 2, թիվ 3, Տանձուտ Տարոնիկ ) և 2 մշակույթի տներ ( Մեծամոր, Արազափ) հիմնանորոգվեցին ,  1 մշակույթի տուն ( Նոր Կեսարիա) և 2 երաժշտական դպրոց ( Մրգաշատ , Նալբանդյան) ապահովվեցին ջեռուցման համակարգոմ ։ 2  բազմաբնակարան շենքերի տանիքներ վերանորոգվեցին,5 բազմաբնակարան շենքերի վերելակներ փոխարինվեցին նորով։

2023 թվականի ընթացքում 6 ծրագրային հայտերի միջոցով նախատեսվում է իրականացնել 18 գյուղերում խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, 17 գյուղերում 18 խորքային հորերի վերականգնում, 7800 գծամետր ճանապարհի հիմնանորոգում, 4 նախադպրոցական հաստատությունների ( Հայկավան, Շենավան, Բամբակաշատ, Ակնալիճ) կառուցում և վերանորոգում, 3 նախադպրոցական հաստատությունների ( Արազափ, Եղեգնուտ, Ջանֆիդա) ջեռուցման համակարգի կառուցում, Մեծամոր քաղաքի մշակույթի տան մեծ դահլիճի նորոգում, Մեծամոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի վերանորոգում, 8 բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինում նորով։

2024 թվականը Մեծամոր համայնքում հայտարարվել է խմելաջրի ցանցի արդիականացման տարի, որի իրականացման համար մեծ թվով ֆինանսական միջոցներ կուղղվեն գյուղական բնակավայրերում խմելաջրի խնդրի լուծմանը։

2023 թվականին 18 բնակավայրում լուծում կտրվի խմելաջրի խնդրին, որով կբարելավվի համայնքի բնակչության սոցիալ-կենցաղային վիճակը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Համայնքի մասին». mecamorcity.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.