Բացել գլխավոր ցանկը

Գեղարդ (Կոտայքի մարզ)

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գեղարդ (այլ կիրառումներ)

Գեղարդ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում` մարզկենտրոնից 74 կմ հարավ-արևելք։ Գտնվում է Գեղամա լեռների լանջին, Ազատ գետի ակունքի մոտ։

Գյուղ
Գեղարդ
Geghard landscape.jpg
Գեղարդի մոտակայքում
Կոորդինատներ: 40°09′32″ հս․ լ. 44°47′48″ ավ. ե. / 40.15889° հս․. լ. 44.79667° ավ. ե. / 40.15889; 44.79667
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Հիմնադրված էմ.թ. I դար թ.
Այլ անվանումներԱրթիզ
Մակերես11.34 կմ²
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն399 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքkotayk.mtaes.am/about-communities/24/
##Գեղարդ (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Գեղարդ է վերանվանվել 1946 թվականիի ապրիլի 4-ին։

Բովանդակություն

Անվան ստուգաբանությունԽմբագրել

Գյուղի նախկինում կոչվել է Արթիզ։ Կա մի գեղեցիկ ավանդույթ կապված գյուղի անվան հետ։ Տրդատ Ա հայոց թագավորը իր որդու հետ գժտվել է և նրան բնակության համար հողատարածք է տվել` ասելով. «Առ քեզ մի թիզ հող, գնա ու քեզ համար առանձին ապրիր»։ Այստեղից էլ առաջացել է Առթիզ անվանումը, որը աղավաղվելով դարձել է Արթիզ[2]։

ՊատմությունԽմբագրել

Արթիզ անունով բնակավայրը հիմնադրվել է I դարում՝ Տրդատ Ա-ի որդու կողմից։

Գեղարդի վանքի շնորհիվ միջնադարում Արթիզը եղել է Հայաստանի գրչության խոշոր կենտրոններից մեկը[2]:

ԲնակչությունԽմբագրել

Բնակչության նախնիները 1915-1918 թվականներին գաղթել են Վանի, Բերկրիի և Կարսի գյուղերից, մի մասն էլ 1933 թվականին այստեղ են տեղափոխվել Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղից։

Գեղարդի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 221 426 184 356 191 221 218 231 337 463

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է։

ԿրթությունԽմբագրել

Առաջին դպրոցի շենքը Գեղարդում կառուցվել է 1914 թվականին։ Այդ դպրոցն էին հաճախում նաև հարևան 4 գյուղի դպրոցականներ։ 2014 թվականի դրությամբ դպրոցի շենքը դեռևս մնացել է անփոփոխ[2]:

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

 
Գեղարդի վանքը

Գյուղում կա IX դարի եկեղեցի, իսկ գյուղից արևելք՝ ձորամիջում, գտնվում է Գեղարդի վանքը (10-17-րդ դդ.)։ Գյուղից 1,5 կմ հյուսիս գտնվում է “Քոզ քյոսա” գյուղատեղին, որտեղ նշմարվում են Արդոս կոչվող հին ջրմուղի հետքերը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել