Հայկավան (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկավան (այլ կիրառումներ)
Հայկավան (նախկին անվանումը` Թափադիբի), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 860 մ բարձրության վրա, մարզկենտրոն Արմավիրից մոտ 5 կմ հարավ։ Հայկավան է վերանվանվել 1946 թ. ապրիլի 4-ին[4]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղապետ | Ռուբեն Ղազարյան | ||
Մակերես | 3.6 կմ² | ||
ԲԾՄ | 858 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲1508 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | հայկավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[2] | ||
Փոստային ինդեքս | 0929[3] | ||
| |||
Բնակչություն Խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Հայկավանի մշտական բնակչությունը կազմել է 1508, առկա բնակչությունը` 1395 մարդ[5]:1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[6], որոնց մի մասի նախնիներն այստեղ են գաղթել Սուրմալուից։ Հայկավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ Խմբագրել
Այստեղ հայտնաբերվել են սեպագիր արձանագրություններ և հնագույն բնակավայրի մնացորդներ, ունի 1875 թվականին Սբ. Աստվածածին եկեղեցի (Փոքր Արմավիր)։
Արտաքին հղումներ Խմբագրել
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 876
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 752.