Արտաշավան

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Արտաշավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2][3]։

Գյուղ
Արտաշավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԻլանչարան,
Որդկան,
Սելախրամ
ԲԾՄ1630 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն589 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արտաշավան (Հայաստան)##
Արտաշավան (Հայաստան)
Արտաշավան (Արագածոտնի մարզ)##
Արտաշավան (Արագածոտնի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է Քասաղ գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 9 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1630 մետր։ Արտաշավան համայնքը ներառում է ոչ միայն համանուն գյուղը, այլև Լուսաղբյուրը (Ղոյթուր) և Նիգատունը։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Արտաշավան համայնքի մշտական բնակչությունը 624, իսկ առկա բնակչությունը 606 հոգի է[4]։

Արտաշավանի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Տարի Բնակչություն
1873 286 մարդ [6]
1897 485 մարդ [6]
1926 602 մարդ [6]
1939 548 մարդ [6]
1959 331 մարդ [6]
1970 493 մարդ [6]
1989 666 մարդ [7]
2001 624 մարդ [6]
2011 589 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Պատմություն խմբագրել

Եկեղեցիներ խմբագրել

 
Արտաշավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, VII դար

Գյուղում են գտնվում 7-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ և 13-րդ դարի Սուրբ Թադևոս Առաքյալ եկեղեցիները, 17-ից 18-րդ դարերի «Թուխ Մանուկ» մատուռը։

Ամրոց խմբագրել

Արտաշավանից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է «Գազանոց» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակ), 3 կմ հարավ-արևելք՝ «Գնդաքար» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), 1 կմ հյուսիս՝ «Փոշտի դար» ամրոցը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), իսկ արևելյան մասում՝ «Ճգնավոր» քարայր-կացարանը (միջնադար)։

Բնապատմական համալիր խմբագրել

 
«Արտաշավան» բնապատմական համալիր, Հայոց այբուբենի հուշարձան

Արտաշավան անունով բնության հուշարձանը գտնվում է համանուն գյուղի արևելյան եզրին։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում՝ 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[8][9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 37» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 575.
  8. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 օգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշավան» հոդվածին։