Մադինա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադինա (այլ կիրառումներ)
Մադինա, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է ծովի մակերևույթից 2200 մետր բարձրության վրա` Արմաղան լեռան արևելյան մասում: Գյուղի արևելյան մասով է հոսում Արգիճի գետը: Գյուղը Սևան-Մարտունի մայրուղուց գտնվում է 15 կմ. հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 130 կմ: Վերաբնակեցվել է 1925-30 թթ. Ներքին Գետաշենից (Ներքին Ադյամանից) տեղափոխված մի քանի ընտանիքներով (նրանց նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ և Մուշ գավառներից): Տները քարակերտ են, թեք տանիքներով: 1897 թ ունեցել է 346, 1926 թ` 85, 1939 թ` 517, 1959 թ` 799, 1970 թ` 1034, 1979 թ` 861 բնակիչ: Գյուղապետարանը տեղակայված է մշակույթի տան շենքում: Համայնքի վարչական տարածքը կազմում է 1545.2 հա որից` բնակելի մակերեսը 95.8 հա, ցանքատարածքը 508.3 հեկտար, արոտավայրը 365.2 հեկտար։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ձյունառատ ու երկարատև, ձմեռը կարող է տևել մինչև 5 ամիս, ամառը զով է ու առողջարար: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` անասնապահություն և հողագործություն։ Հիմնական մշակաբույսը կարտոֆիլն է։ Գյուղը Էլեկտրաֆիկացված և գազաֆիկացված է, ունի մշտական լավորակ խմելու ջուր, 1 մշակույթի տուն, 1 գրադարան, 1 փոստի բաժանմունք, 1 բուժկետ, 1 միջնակարգ դպրոց:
Գյուղ | |||
---|---|---|---|
Մադինա | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Գյուղապետ | Վրեժ Սարգսյան | ||
Հիմնադրված է | 1922 թ. | ||
Մակերես | 15.452, որից՝ բնակելի մակերեսը 0.958 կմ² | ||
ԲԾՄ | 2200 ծովի մակարդակից մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1223[1] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 1413 | ||
Փոստային ինդեքսներ | 1413 | ||
| |||
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Մադինա բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: