Հայանիստ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Հայանիստ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 27 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Հայանիստ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ԳյուղապետԲալաբեկ Սարկիսյան
Հիմնադրված է1831 թ.
Մակերես6,77 կմ²
ԲԾՄ850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2117[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հայանիստ (Հայաստան)##
Հայանիստ (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Դոստլուղ, Կարակշլաղ, Զարազշլազ, Դոստլուգ անվանումները։ Հայանիստ վերանվանվել է 1991 թվականին։ Գյուղը տեղադրված է Հրազդան գետի աջ ափին, Միջին-արաքսյան գոգավորությունում։ Ծովի մակարդակից ունի 850 մ բարձրություն։

Կլիման խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։

Բնակչություն խմբագրել

Տարի 1831 1916 1931 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 151 1052 850 1179 1843 1896 2655 2144 2074 2117[1]

1988-1989 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում ազգային կազմը դառնում է միատարր, տեղի ադրբեջանցիները տեղափոխվում են Ադրբեջանի և Նախիջևանի հանրապետություններ։

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի առկա 490 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 374 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 231 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և ձկնաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Արոտավայրերը զբաղեցնում են 41 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայանիստ» հոդվածին։