Գանձաքար

գյուղ ՀՀ Տավուշի մարզում

Գանձաքար, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանում, մարզկենտրոն Իջևան քաղաքից 5 կմ հարավ-արևելք, Ուրթուջուր գետի ափին։

Գյուղ
Գանձաքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
ԳյուղապետՎարդգես Դովլաթբեկյան
Հիմնադրված է1762 թ.
Այլ անվանումներմինչև 1978Աղդան
ԲԾՄ850 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն3434 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգանձաքարցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ4007
Գանձաքար (Հայաստան)##
Գանձաքար (Հայաստան)
Գանձաքար (Տավուշի մարզ)##
Գանձաքար (Տավուշի մարզ)

Մինչև 1967 թ.-ի մայիսի 25-ը կոչվել է Վերին Աղդան, ապա՝ մինչև 1978-ի հունվարի 25-ը՝ Աղդան[2]։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գանձաքարի մշտական բնակչությունը կազմել է 3434, առկա բնակչությունը՝ 3021 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները եկել են նույն մարզի Ակնաղբյուր (նախկինում՝ Ներքին Աղդան) գյուղից։

Գանձաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1989 2001 2011
Բնակիչ 327 774[5] 1524 1942 2458 2445 2961 2967 3451 3434[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղի հարավարևելյան մասում են գտնվում «Թանիկ» ամրոցը (վաղ միջնադար), «Խոջաբլուր» գյուղատեղին, Սբ. Գևորգ եկեղեցին (XII-XX դարեր), մատուռ և խաչքարերով գերեզմանոց միջնադար)։ Տեսիլք լեռան լանջին է գտնվում «Բուդուրի եղցի» եկեղեցին (XII դար), 4 կմ հարավ՝ «Գմբեթ» եկեղեցին (XII-XIII դարեր), 6 կմ արևմուտք՝ «Աղջկա բերդ» ամրոցը (X-XIII դարեր), 2 կմ արևելք՝ Սբ. Կիրակի մատուռը (1286 թ.)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 47.
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 51» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 16-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 252