Մեծ Պարնի

գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Մեծ Պարնի, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Գյուղ
Մեծ Պարնի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԳյուղՍպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1]
Մակերես66.35 կմ²
ԲԾՄ1680 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1839[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մեծ Պարնի (Հայաստան)##
Մեծ Պարնի (Հայաստան)
Մեծ Պարնի (Լոռու մարզ)##
Մեծ Պարնի (Լոռու մարզ)

Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 33 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1680 մ բարձրության վրա։

Գյուղում են գտնվում Սբ. Սարգիս (19 դ.) և Մեծ Պարնու եկեղեցիները (13-14 դդ.)։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեծ Պարնիի մշտական բնակչությունը կազմել է 1839, առկա բնակչությունը՝ 1656 մարդ[2]։1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[3], որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում եկել են Արցախից, Արևմտյան Հայաստանի Մուշի և Վանի շրջաններից, Իրանից[4]։

Մեծ Պարնիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 505 1693[3] 2420 2760 2686 2313 2511 2153 785 2171 1839[2]

Տնտեսություն

խմբագրել

Գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, այն գտնվում է Գյումրի-Վանաձոր կենտրոնական մայրուղու մոտ, գյուղի մոտով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը։ Նախքան 1988-ի երկրաշարժը գյուղում գյուղատնտեսությանը զուգահեռ գործում էին արդյունաբերական 2 արտադրամասեր՝ Արզնու բյուրեղապակյա գործարանի մասնաճյուղը և կարի ֆաբրիկան, որոնք այսօր չկան։ Բարենպաստ կլիման հնարավորություն է տալիս զբաղվելու գյուղատնտեսությամբ։ Հիմնական զբաղվածության ոլորտը դաշտավարությունն է և անասնապահությունը, որոնց զարգացման համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ։ Գյուղի հողատարածությունների մեծ մասը ոռոգվող են և բերրի, իսկ արոտավայրերը՝ առատ անասնակերով։ Հիմնականում արտադրվում է հացահատիկ, կարտոֆիլ և կերային կուլտուրաներ։ Կազմակերպված են ֆերմերային սերմնաբուծական 2 տնտեսություններ, որոնց շնորհիվ արտադրվում է բարձրորակ կարտոֆիլ և հացահատիկ սերմացուներ ու բավարարվում է ինչպես գյուղի, այնպես էլ հանրապետության շատ բնակիչների պահանջը։ Եթե բնական աղետներ չլինեն, ապա համայնքի բնակիչները կարողանում են բավարարել իրենց պահանջները և մի մասն էլ դուրս է գալիս շուկա։ Երկրաշարժից հետո ժամանակավոր վագոն-տնակում շարունակվեց նախադպրոցական տարիքի երեխաների և դպրոցականների դաստիարակության և ուսման գործը։ Սակայն ֆինանսական միջոցների սղության և ժամանակավոր կացարանի շարքից դուրս գալուց հետո փակվեց մանկապարտեզը, իսկ դպրոցական ուսուցումը շարունակվում է նոր կառուցված 450 տեղանոց միջնակարգ դպրոցում։ Գյուղում գործում է մեկ բուժկետ 15 մահճակալով և մեկ ամբուլատորիա։ Առողջապահական կենտրոնը ապահովված է մասնագետներով՝ մանկաբույժ, թերապեվտ, ատամնաբույժ։ Գործում է ծննդատունը, բուժ. սպասարկման գործը բավարար է։

Անվան ծագում

խմբագրել

Պարնին հին հայկական բնակավայր է, դա երևում է նրա ՆԻ վերջածանցից։ Ինչպես Արմենի անվան կազմությունը ցույց է տալիս, որ այն՝ իբրև ցեղային երկիր, գոյություն է ունեցել հայկական լեռնաշխարհում Ուրարտական պետության անկումից շատ առաջ, այնպես էլ Պարնի անունը հին հայկական անուն է։ ՆԻ նշանը հոգնակիի նշան է։ Այդ նշանը կա հին հայկական և նույնիսկ նախահայկական տեղանունների մեջ։ Օրինակ՝ Գառնի, Պտղնի, Բջնի, Արմանի, Բագրատունի, Արածանի, Գնունի, Արծրունի, Սյունի, Սահառունի, Ռշտունի, և այլն։ Հավանական է՝ Պարնին իր անունը ստացել է Փամբակի գետահովտի տարածքի անվանումից, որը շրջապատված է մի քանի լեռնապարերով։ Նրա հյուսիս-արևմուտքից ձգվում են Բազումի, իսկ հարավ արևելքից՝ Փամբակի լեռները, որոնք երեք պատով շրջապատում են Փամբակի գետահովիտը։ Քանի որ Պարնին Փամբակի գետահովտի ամենահին բնակավայրն է, հավանական է, որ լեռնապարերից էլ ստացել է իր անունը։ Գ. Ղափանցյանն իր մի աշխատության մեջ(Г. Капанцян - "Историко лингвистические работы") նշում է, որ ՊԱՐՆԻ նշանակում է լեռնապարերով պատած։ Փամբակի կամ Բազումի լեռների ցանկացած գագաթից դիտելիս երևում է լեռների պարերով շրջապատված մի հովիտ։ Հայտնի է նաև մեկ այլ վարկած, ըստ որի, առաջին անգամ գյուղում եկել և հաստատվել է մի մարդ, ով գյուղում կառուցել է տներ և աջակցել, որ մի քանի ընտանիքներ գան և հաստատվեն գյուղում։ Այդ մարդուն իր մեծ արարքի համար կոչել են Մեծ Պարոն, որտեղից էլ առաջացել է գյուղի անվանումը՝ Մեծ Պարնի։ Մեծ Պարնին՝ որպես բնակավայր, գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, որի մասին են վկայում Ծաղկաբեր գյուղից եկող գետի հունի մեջ և գյուղում շինարարության ժամանակ հայտնաբերված գերեզմաններն ու նյութական մշակույթի նմուշները։ Հավանական է՝ մի քանի անգամ քանդվել ու նորից է վերաշինվել։ Մինչև 18-րդ դարի վերջը և 19-րդ դարի սկիզբը Փամբակի գետահովտի հարթավայրում Մեծ Պարնիից բացի, հայկական բնակավայրեր եղել են, որոնց բնակիչները հավանաբար թշնամիների ասպատակություններից ոչնչացել կամ տեղափոխվել են ուրիշ բնակավայրեր։ Մասնավորապես՝ գյուղի արևելյան կողմում գտնվում է բարձր բլուր, որ հաճախ պաշտպանել է բնակիչներին թշնամիներից։

Հայտնի անձինք, որ ծնվել են Մեծ Պարնի գյուղում՝

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 317
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 136» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.