Կաթնառատ (Լոռու մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաթնառատ (այլ կիրառումներ)
Կաթնառատ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Կաթնառատ | ||
Կաթնառատի գյուղապետարանն ու ակումբը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | |
Հիմնադրված է | 1923 թ. | |
ԲԾՄ | 1540 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 880[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 9 կմ հարավ-արևելք` Խոնավ լեռների արևելյան ստորոտին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1540 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 42 կմ հյուսիս-արևմուտք։
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1923 թվականին անասնապահությամբ զբաղվող շվեդ ֆերմեր Գոդլեբ Գրաֆի կողմից։ Հետագայում գյուղը վերակազմավորվել և դարձել է ԽՍՀՄ առաջին սովխոզներից մեկը՝ գտնվելով Մոսկվայի ենթակայության։ Շվեդ ֆերմերի ստեղծած բազայի վրա հիմնվել է Հայաստանում միակ «կովկասյան գորշ» ցեղի խոշոր եղջերավոր անասունների տոհմային անասնաբուծական սովետական տնտեսությունը (Լոռպլեմսովխոզ)[3]։
1946 թվականին գյուղը վերանվանվել է Կաթնառատ[4]։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։
Բնակչություն
խմբագրելԸստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կաթնառատի մշտական բնակչությունը կազմել է 880, առկա բնակչությունը` 769 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 67 | 694 | 1117 | 725 | 972 | 944[6] | 1036 | 880[2] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղի մասնագիտացված է անասնապահության մեջ։ Գյուղացիները զբաղվում են անասնաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և մեղվաբուծությամբ[3]։
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով[3]։
Հասարակական կյանք
խմբագրելՀամայնքում կա կաթի փոշու, պանրի արտադրամասեր։ Համայնքն ունի դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Գյուղի տեսարանը հեռվից
-
Ձորագետի վտակներից, գյուղի տարածքում
-
Գյուղամիջյան ճանապարհ Կաթնառատում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջ 529.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 884 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 105» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 716 — 916 էջ։