Քարաշեն

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարաշեն (այլ կիրառումներ)

Քարաշեն (նախկինում նաև Դաշքենդ), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Գորիսից մոտ 6 կմ հյուսիս-արևելք, Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու ձախ կողմում, ծովի մակարդակից մոտ 1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 95 կմ։

Գյուղ
Գյուղ Քարաշե-1.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետԳառնիկ Շահնուբարյան
Մակերես13,82 կմ²
ԲԾՄ1700 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն550[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Տեղաբնականունքարաշենցի
Ժամային գոտիUTC+4
##Քարաշեն (Հայաստան)
Red pog.png

Դաշքենդ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից մաս է կազմում խոշորացված Տեղ համայնքի։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Քարաշենի մշտական բնակչությունը կազմել է 550, առկա բնակչությունը՝ 515 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել և շարունակում է բնակեցված լինել հայերով[2], որոնց նախնիների մի մասը գաղթել է 1829 թ. Պարսկահայաստանի Խոյի շրջանից[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1981 1989 2001 2011
Բնակիչ 74 353 628 656 661 589 505 542 493 576[4] 550[1]

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Քարաշենում պահպանվել են 17-րդ դարի փոքր եկեղեցի և գերեզմանոցներ, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին, իսկ շրջակայքում հայտնաբերվել են գյուղատեղիներ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 578
  4. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներԽմբագրել