Դողս
Դողս, գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 4 կմ հյուսիս։ Մարզկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա։ Նախկինում կոչվել է նաև Դոխս, Դողք։ Տարածքը՝ 3.8 կմ² (381 հեկտար)։ Բնակչությունը՝ 1515 մարդ (2013)[3][4]:
Գյուղ | |||
---|---|---|---|
Դողս | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Գյուղապետ | Մեսրոպ Ադամյան | ||
Մակերես | 3,82 կմ² | ||
ԲԾՄ | 870±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1339 մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | դողսեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[1] | ||
Փոստային ինդեքս | 1128[2] | ||
|
ՊատմությունԽմբագրել
Եղել է Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից։ Այստեղ 894 թվականին տեղի է ունեցել Դողսի ճակատամարտը Սմբատ Ա Բագրատունու զորքերի և Ատրպատականի էմիր Ափշինի բանակի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Գյուղում կառուցված է Սբ. Ստեփանոս եկեղեցին։
ԱշխարհագրությունԽմբագրել
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 915 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -2-ից -3 °C: Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
ԲնակչությունԽմբագրել
Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը 1915-1916 թթ. տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից՝ Ալաշկերտից, Մուշից, Վանից, Արծկեից։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 28%, աշխատունակներ՝ 59%, հետաշխատունակներ՝ 13%:
Դողսի ազգաբնակչության փոփոխությունը.[5]
ՏնտեսությունԽմբագրել
Գյուղն ունի 289 առկա տնտեսություն։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի և Քասախ գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (146 հա), պտղատու (12 հա) և խաղողի այգիները (18 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 34.8 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
ԱռևտուրԽմբագրել
Դողսում գործում է 6 առևտրի կենտրոն։ Գյուղի մթերքների մեծ մասը գյուղացին վաճառում է մոտակա քաղաքներում՝ Էջմիածնում, Երևանում և Արմավիրում։
Հասարակական կառույցներԽմբագրել
Ունի դպրոց[7], գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
ԴողսեցիներԽմբագրել
- Հրաչիկ Կարապետյան-Դողսի գյուղապետ, Աղավնատան և Դողսի դեպուտատ, գյուղատնտես, անասնաբույժ։
- Վարազդատ Ադամյան-Դողսի երկարամյա գյուղապետ։
- Կարեն Հակոբյան-ՀՀ Զինված ուժերի աշխատակից։
- Կարեն Հարությունյան - ռազմական դատախազ
Տեղական ինքնակառավարումԽմբագրել
Համայնքի ղեկավար՝ Մեսրոպ Ադամյան[8]
Ավագանու անդամների ցուցակ
- Գրիգորյան Աբրահամ Ռազմիկի
- Հայրապետյան Սերժիկ Վրեժի
- Զաքարյան Էդգար Հարությունի
- Հարությունյան Աշոտ Սումբաթի
- Արսենյան Արսեն Եղիշեի
- Ադամյան Արսեն Վազգենի
- Պետրոսյան Ավագ Կոլյայի
ՊատկերասրահԽմբագրել
- Դողս
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-26-ին։ Վերցված է 2013-08-23
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ http://armavir.mtad.am/about-communities/205/
- ↑ Դողս
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 69»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015-04-02
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ «Դողսի միջնակարգ դպրոցի մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին։ Վերցված է 2014-07-23
- ↑ http://armavir.mtad.am/community-council-decisions/205/
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |