Ալավերդի (համայնք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալավերդի (այլ կիրառումներ)
Ալավերդի, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[2]։
![]() Համայնքի վարչական կենտրոն Ալավերդի քաղաքի համայնապատկեր | |
Երկիր | ![]() |
Մասն է | Լոռու մարզ |
Մտնում է | Լոռու մարզ |
Ներառում է | Ալավերդի քաղաք (այդ թվում՝ Ակներ, Սանահին, Մադան գյուղական թաղամասեր), Շամլուղ, Ախթալա քաղաքներր, Աքորի, Կաճաճկուտ, Հաղպատ, Ծաղկաշատ, Ջիլիզա, Առողջարանին կից, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Նեղոց, Շնող, Թեղուտ, Քարկոփ, Օձուն, Ամոջ, Այգեհատ, Արևածագ, Արդվի, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ գյուղեր |
Վարչկենտրոն | Ալավերդի քաղաք |
համայնքապետ | Արկադի Թամազյան[1] |
Պատմություն խմբագրել
Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[3][4]։ Այդ ժամանակ համայնքի մեջ են ընդգրկվել Ալավերդի, Աքորի, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Հաղպատ և Ջիլիզ բնակավայրերը։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
2022 թվականին համայնքների խոշորացման արդյունքում համայնքում ներառվել են մի շարք բնակավայրեր[2]։
Վարչատարածքային բաժանում խմբագրել
Ալավերդի համայնքը կազմված է Ալավերդի քաղաքը (այդ թվում՝ Ակներ, Սանահին, Մադան գյուղական թաղամասերը), Շամլուղ, Ախթալա քաղաքները, Աքորի, Կաճաճկուտ, Հաղպատ, Ծաղկաշատ, Ջիլիզա, Առողջարանին կից, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Նեղոց, Շնող, Թեղուտ, Քարկոփ, Օձուն, Ամոջ, Այգեհատ, Արևածագ, Արդվի, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ գյուղերը[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ալավերդի համայնքի ղեկավարի մասին տեղեկություններ Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 03․07․2023 թվականին)։
- ↑ 2,0 2,1 2,2 Ալավերդի համայնքի մասին տեղեկություններ Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 13․03․2023 թվականին)։
- ↑ Հայաստանի 328 համայնքների միավորմամբ կձևավորվի 34 համայնք. ԱԺ-ն քննարկում է ծրագիրը
- ↑ Ազգային ժողովն ընդունեց համայնքների նոր խոշորացման մասին օրինագիծը