Թեղուտ (Լոռու մարզ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեղուտ (այլ կիրառումներ)

Թեղուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Գյուղ
Թեղուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Մակերես9.51 կմ²
ԲԾՄ750 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն684[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունթեղուտեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/499/ (հայ.)
Թեղուտ (Լոռու մարզ) (Հայաստան)##
Թեղուտ (Լոռու մարզ) (Հայաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Մարզկենտրոն Վանաձորից 70 կմ հյուսիս-արևելք։ Տեղակայված է Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 14 կմ արևելք՝ լեռնային անտառոտ վայրում։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է հարևան Շնող գյուղի բնակիչների կողմից 20-րդ դարի սկզբին։ Բնակիչների նախնիները մասամբ բնիկ լոռեցի են, մասամբ տեղափոխվել են տարածաշրջան Արցախից, Ջավախքից, Սյունիքից, Սևանի ավազանից XVII- XVIII դարերում։ Գյուղի անունը կապված է ներկայիս գյուղի կենտրոնական մասում գտնվող հին Թեղուտ գյուղի հետ, որը թալանվել է լեզգինների կողմից, իսկ բնիկ բնակչությունը ոչնչացվել է և գերեվարվել։ Շնող գետի ավազանում գտնվող մի շարք այլ հայկական գյուղեր (Ձորիգեղ, Գիլիգեղ, Մանստև, Ախեթք, Դուքանաձոր) նույնպես ոչնչացվել են XVIII դարի լեզգիական ավերիչ արշավանքների հետևանքով։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Թեղուտի մշտական բնակչությունը կազմել է 1478, առկա բնակչությունը՝ 1320 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 288 475 762 861 639 732[4] 746 684[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Բնակչության մեծ մասը աշխատում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում։

Օգտակար հանածոներ խմբագրել

Թեղուտում կան երկնագույն փիրուզի, պղնձի և մոլիբդենի պաշարներ։

Պատմամշակութային կոթողներ խմբագրել

Գյուղի շրջակայքում կան միջնադարյան պատմաճարտարապետական կոթողներ՝ Մանստևի վանքը (13 դ.), Վարդան զորավարի կոթողը (13-14 դդ.), 10-17 դդ. եկեղեցիներ՝ «Բայրձրել» (10-13 դդ.), «Ձորի գյուղ» (14 դ.) և «Ագեղցի» մատուռները։

Հասարակական կառույցներ խմբագրել

Թեղուտն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, բուժկայան[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 82» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 678 — 916 էջ։
  5. «Թեղուտ». Վերցված է 2013 Փետրվարի 19-ին.