Գեղասար (Լոռու մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղասար (այլ կիրառումներ)
Գեղասար, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գեղասար | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1920 թ. | ||
Մակերես | 10.04 կմ² | ||
ԲԾՄ | 1660 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Խոսվող լեզուներ | Հայերեն | ||
Բնակչություն | ▼916 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Քրիստոնյա | ||
Տեղաբնականուն | գեղասարցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1660 մ, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 49 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը հիմնադրվել է 1826 թ.-ին, վերանվանվել է Գեղասար 1978 թ. հունվարի 25-ին[3]։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գեղասարի մշտական բնակչությունը կազմել է 916, առկա բնակչությունը՝ 859 մարդ[4]։ Գյուղի բնակիչները Բասենից, Կարսից, Անատոլիայից եկած գաղթականներն են 1826-1827 թթ.։
Գեղասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի, հացաբույսերի, բանջարա-բոստանային կուլտուրաների և խոտաբույսերի մշակությամբ։ Բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով գյուղատնտեսությունը տուժում է երաշտից և հաճախակի տեղացող կարկուտից։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղատարածքում մարդիկ ոտք են դրել ավելի վաղ։ Այդ են վկայում գյուղատարածքում հայտնաբերված քարանձավային քարափոր տներն ու դամբարանները։ Պատմաբանների կարծիքով դրանք X - XI դարի կառույցներ են։ Պեղումների արդյունքում պարզվեց, որ այս տարածքով են ձգվել առևտրա-տնտեսական գլխավոր ճանապարհներ, այս տեղով են անցել նաև Պարսկաստանից դեպի Կովկաս ուղևորվող բեռնավորված ուղտերի քարավանները։
Գյուղում է գտնվում Ս. Սարգիս եկեղեցին (XIX դար), իսկ 2 կմ հեռու Ս. Աստվածածին սրբավայրը[5]։
Տրանսպորտ
խմբագրելԳյուղի հյուսիսային կողմից անցնում են Գյումրի-Վանաձոր խճուղին և երկաթուղու գիծը, որոնց միջոցով ապահովվում է գյուղի տրանսպորտային կապը։
Սպիտակի երկրաշարժը
խմբագրելԳյուղը հիմնովին ավերվեց 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, որին զոհ գնացին 140 գեղասարցիներ։ Գյուղի կենտրոնում տեղադրված է երկրաշարժի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը՝ կառուցված գեղասարցի բարեգործ Մ. Հովհաննիսյանի ֆինանսական աջակցությամբ[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 317
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 55» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Դեկտեմբերի 12-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 55. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 623. — 4696 p.
- ↑ «Գեղասար». Վերցված է 2013 Դեկտեմբերի 12-ին.