Մեղրի
Այս հոդվածը քաղաք Մեղրու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մեղրի (այլ կիրառումներ)։
Մեղրի, նախկինում կոչվել է նաև Կարճավան, քաղաք հարավային Հայաստանի Սյունիքի մարզի համանուն խոշորացված համայնքում՝ հայ-իրանական միջպետական սահմանին մոտ։ Ըստ 2020 թվականի մարդահամարի արդյունքների՝ Մեղրի քաղաքի բնակչությունը կազմում է 4500 մարդ։
Քաղաք | |||
---|---|---|---|
Մեղրի | |||
![]() Մեղրի քաղաքի համայնապատկերը | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Մեղրի համայնք | ||
Քաղաքապետ|Համայնքապետ | Բագրատ Զաքարյան[1] | ||
Հիմնադրված է | 906 թ. | ||
Այլ անվանումներ | Կարճավան | ||
Տվյալ կարգավիճակում | 1984 թվականից | ||
Մակերես | 3 կմ քառ․ կմ² | ||
ԲԾՄ | 605 մ | ||
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային կլիմա | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4,500 մարդ (2020) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | մեղրեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (286) | ||
Փոստային ինդեքսներ | 3401-3402 | ||
Պաշտոնական կայք | Մեղրի համայնքի պաշտոնական կայք | ||
| |||
Քաղաքային բնակավայրը տեղակայված է մայրաքաղաք Երևանից 373 կմ հարավ՝ նույնանուն գետի ափին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավում։
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։
ՊատմությունԽմբագրել
Տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի նյութական մշակույթի մնացորդներ։ 5-րդ դարի սկզբին կոչվել է Կարճավան, հիմնվել է Սմբատ 1-ի կողմից։ Ենթարկվել է թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակություններին։
18-րդ դարի սկզբին մեղրացիները մասնակցել են Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժմանը[3]։
Տեսարժան վայրերԽմբագրել
Մեղրիի տեսարժան վայրերից հատկապես կարելի է առանձնացնել Մեղրիի ամրոցը (17-րդ դար), Սուրբ Աստվածածին Մեծ Թաղի եկեղեցին (17-րդ դար), Սուրբ Աստվածածին Փոքր Թաղի եկեղեցին (17-րդ դար), քաղաքի մոտակայքում գտնվում է Մեղրու վանքը (15-18-րդ դարեր)։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://hetq.am/hy/article/133328
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 782
- ↑ «Հայաստան» հանրագիտարան։ Երևան: ՀՀ Գիտությունների ակադեմիա։ 2012։ էջ 1164։ ISBN 978-5-89700-040-1