Բացել գլխավոր ցանկը

Ոսկեհասկ

գյուղ ՀՀ Շիրակի մարզում

Ոսկեհասկ, գյուղ Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 5 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Մոլլամուսա, Մուսական անվանումները։ Ոսկեհասկ է վերանվանվել 1946 թվականին։

Գյուղ
Ոսկեհասկ
Կոորդինատներ: 40°44′18″ հս․ լ. 43°46′33″ ավ. ե. / 40.73833° հս․. լ. 43.77583° ավ. ե. / 40.73833; 43.77583
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես16.9 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2312[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունոսկեհակցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
##Ոսկեհասկ (Հայաստան)
Red pog.png

Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի աջ ափին, Շիրակի դաշտում՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։

ԵրկրաբանությունԽմբագրել

ՆախկինումԽմբագրել

Ոսկեհասկը նախկինում եղել է ծովի հատակ, որի վառ ապացույցն է բլուրների վրայի ավազները։ Ք. ա. 2-1 հազարամյակներում Ոսկեհասկից 1 կմ դեպի հյուսիս եղել է Ամրոց, իսկ շուրջը տարածվել է բնակավայր։

ՆերկայումսԽմբագրել

Ներկայումս Ոսկեհասկը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին՝ Շիրակի դաշտում՝ երկու բլուրների միջև, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Մակերեսը կազմում է 16,9 կմ²: Այստեղ տարածված են Անթրոպոգեն-հալոցենի լճագետային նստվածքները։ Գյուղի միջով անցնում է մեկ առվակ, որի շուրջը գտնվող կանաչապատ որոշ տարածքներում ճահճացման վտանգ կա։

ԼանդշաֆտներԽմբագրել

Ոսկեհասկի տեղանքը լեռնատափաստանային է, տարածված են սևահողերը։ Տեղանքում աճում են տարբեր բուսատեսակներ՝ լոշտակը (2 տեսակ), եզան լեզուն, կատվախոտը (4-5 տեսակ), ուրց, օշինդր (6-8 տեսակ), մասրենի և այլ բուսատեսակներ։ Կան բուսատեսակներ, որոնք ոչնչացման եզրին են գերարածեցման պատճառով։

ԿլիմաԽմբագրել

Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 450-500 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։

ԲնակչությունԽմբագրել

Գյուղը տուժել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 2059 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 41%, կանայք՝ 59%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 28%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 20%։ Ոսկեհասկի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 462 591 1203 1923 2093 2327 2362 2558 2231 2652

ՏնտեսությունԽմբագրել

Ունի 523 տնտեսություն։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկպարտեզ, բուժկետ, կապի հանգույց, մշակույթի տուն։

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 1114 հա։ Պետական հողերում մեծ տեսակարար կշիռ ունեն արոտավայրերը՝ 152 հա։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Այստեղ է գտնվում բավական խոշոր մեղվաբուծական տնտեսություն։

Ունի կարի արտադրամաս[4]։ Ունի սև տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել