Նորաշեն (Արագածոտն)

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)

Նորաշեն, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի տարածաշրջանում, Շարայի լեռան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 61 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1950 մետր։

Գյուղ
Նորաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետԱրթուր Կարապետյան
ԲԾՄ1950 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1154[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Նորաշեն (Արագածոտն) (Հայաստան)
Red pog.png
##Նորաշեն (Արագածոտն) (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Գյուղի պատմությունԽմբագրել

Նորաշեն գյուղի նախնիները գաղթել են Ալաշկերտի շրջանի Քյաքաչ գյուղից Ռուս-Թուրքական պատերազմի (1828-32 թթ․) ժամանակ։ Գյուղը գտնվում է Արագածի ստորոտում Քանի որ զուրկ է եղել ջրից, ծառ ու ծաղկից, այդ պատճառով անվանել են Ղուռիդարա։ Օգտվել են Մեծ Մանթաշի գյուղի ջրից։ Հետագայում գյուղը անվանել են Նորաշեն,որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում։

Նորաշենով է անցնում Երևան-Արթիկ- Գյումրի ավտոխճուղին։ Մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և հացահատիկային կուլտուրաների մշակմամբ։

ԱնվանումԽմբագրել

Նախկինում ունեցել է Ղուռուդարա անվանումը։

ԿլիմաԽմբագրել

Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։

ԲնակչությունԽմբագրել

Նորաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 162 1037 1336 1182 838 929 924 1198 1141 1154

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց, նաև 2016 թ-ին վերանորոգվել և գործում է գյուղի եկեղեցին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ներկայում բնակչության մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, քանի որ միայն անասնապահությամբ և հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ բնակչությունը չի կարող ապրել։

Տեղական ինքնակառավարումԽմբագրել

Համայնքի ղեկավար՝ Արթուր Կարապետյան։

Ավագանու անդամների ցուցակ

  1. Իսկանդար Գարուշի Այվազյան
  2. Ռուզան Վարդգեսի Ավետիսյան
  3. Զավեն Թորգոմի Գևորգյան
  4. Արծրունի Սուրիկի Կարապետյան
  5. Արշակ Շալիկոյի Սուքիասյան

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Գյուղից 5 կմ հյուսիս-արևելք գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (16-17-րդ դդ.), 4 կմ հյուսիս-արևելք, Շարայի լեռան գագաթին՝ ժայռափոր մատուռը (14-20-րդ դդ.)։ Շարայի լեռան ստորոտում կան ժայռափոր հատվածներ ։ Դրան տեղացիները տվել են «Մաղարա» անվանումը։ Գյուղում կա նաև հուշարձան նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5 

ԱղբյուրներԽմբագրել