Բացել գլխավոր ցանկը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն

Քաղաքական կուսակցություն

Քաղաքացիական պայմանագիր, իշխող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Բացարձակ մեծամասնություն է 7-րդ գումարման ազգային ժողովում[2]։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Քաղաքացիական պայմանագիր
Civil Contract Armenia logo.svg
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատկերանիշ
Civil contract (Armenia)1.jpg
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդՆիկոլ Փաշինյան
ՀիմնադիրՆիկոլ Փաշինյան
Հիմնադրվածմայիսի 30, 2015[1]
Գաղափարախոսությունքաղաքացիական ազգայնականություն[փա՞ստ], նացիոնալ լիբերալիզմ[փա՞ստ]
ՇտաբՍայաթ Նովա, 6
Կայքcivilcontract.am
Civil Contract Party Վիքիպահեստում

Որպես հանրային-քաղաքական միավորում ձևավորվել է 2013 թ․, այն բանից հետո, երբ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը դուրս եկան ՀԱԿ-ից՝ համախմբելով տարբեր ակտիվիստների և գործիչների՝ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանին, Սարգիս Քլոյանին, Հակոբ Սիմիդյանին, Արթուր Իսպիրյանին և այլ անձանց։ Այն ըստ էության երկխոսության հարթակ էր քաղաքացու հետ։ Ավելի ուշ՝ 2015 թ․ մայիսին պաշտոնապես ստեղծվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։

Բովանդակություն

Մասնակցությունն ընտրական գործընթացներինԽմբագրել

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե (2015)Խմբագրել

Այս հանրաքվեին ՔՊԿ-ն ոչ մի մասնակցություն չունեցավ, նաև կոչ արեց անտարբեր լինել այդ փոփոխություններին ՝ նշելով, որ անիմաստ և ձևական արարողակարգ է և հարկավոր է կենտրոնանալ ավելի կարևոր խնդիրների ու հարցերի վրա՝ անիմաստ չվատնելով ու չփոշիացնելով ռեսուրսները։

Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին (2016)Խմբագրել

ՔՊԿ2016 թ․ մասնակցեց Նոր կյանք գյուղի գյուղապետի ընտրություններին՝ առաջադրելով Գարիկ Սարգսյանի թեկնածությունը և հաղթանակ տարավ, մասնակցեց Գյումրիի և Վանաձորի ավագանու, Հրազդանի քաղաքապետի ընտրություններին՝ վերջինումս առաջադրելով Սասուն Միքայելյանի թեկնածությունը, սակայն հաջողությունների չարձանագրեց, հաջողություն ունեցավ Կապանի ավագանու ընտրություններում՝ ունենալով ավագանու անդամներ։

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2017)Խմբագրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ և «Ելք դաշինքով» մասնակցել է 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին՝ ունենալով 9հոգանոց խմբակցություն[3][4]։

Մասնակցությունը Երևանի քաղաքապետի և ավագանու արտահերթ ընտրություններին (2017)Խմբագրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ և «Ելք դաշինքով» մասնակցել է 2017 թվականի Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին՝ ունենալով 14հոգանոց խմբակցություն։

Մասնակցությունը Երևանի քաղաքապետի և ավագանու արտահերթ ընտրություններին (2018)Խմբագրել

Երևան քաղաքի ավագանու 4-րդ ընտրություններում, որը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 23-ին արտահերթ ընթացակարգով,որի պատճառը հուլիսի 9-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն էր, ՔՊԿ-ն մասնակցեց և հաղթեց Առաքելություն կուսակցության և տարբեր անհատների հետ «Իմ քայլը» դաշինքով, իսկ դաշինքի ցուցակը գլխավորող դերասան և պրոդյուսոր Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ` հավաքելով 80 տոկոսից ավել քվե, որը իրենց համար հիմք հանդիսացավ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման բանակցությունների սկսելու համար։

Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին (2018)Խմբագրել

ՔՊԿՀրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում թեև չէր առաջադրել թեկնածություն, սակայն ՔՊԿ անդամ Սևակ Միքայելյանը ընտրվեց քաղաքապետ։ Հաղթանակ տարավ Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում՝ քաղաքապետ ընտրվեց ՔՊԿ անդամ Դիանա Գասպարյանը, իսկ Արմավիրում՝ Դավիթ Խուդաթյանը, հաղթանակ տարավ նաև այլ համայնքներում՝ այդ թվում գյուղերում։ Կապանում սակայն պարտություն կրեց իրենց թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը:

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2018)Խմբագրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Առաքելություն» կուսակցութան և տարբեր անհատների հետ և «Իմ քայլը» դաշինքով մասնակցել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ հավաքելով 800000-ից ավելի ձայն՝ ավելի քան 70 տոկոս քվե, ունենալավ սահմանադրական մեծամասնություն։ ԱԺ-ում ունի համանուն «Իմ քայլը» 88հոգանոց խմբակցություն, որի ղեկավարն է Լիլիթ Մակունցը, քարտուղարը՝ Հակոբ Սիմիդյանը: ԱԺ նախագահն է ՔՊԿ անդամ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ` Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը։ Ղեկավարում է նաեւ խորհրդարանական 8 մշտական հանձնաժողովներ։ Իշխող ուժ է, որի վարչության նախագահն է ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանը, վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ն է, փոխվարչապետ` Տիգրան Ավինյանը։ ՔՊԿ անդամներ են նաեւ նախարարներ եւ մարզպետներ, նրանց տեղակալներ, ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին (2019)Խմբագրել

2019 թ․ փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ղեկավարի ժ/պ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Պապյան Վարդանը հավաքել է 1212 քվե՝ ընտրվելով գյուղապետ։ Շիրակի Աշոցք համայնքում 1276 ձայնով ընտրվել է ղեկավարի ժ/պ, ՔՊ-ական Մանուկյան Կարենը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել