Պարույր Սևակ (գյուղ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարույր Սևակ (այլ կիրառումներ)

Պարույր Սևակ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արարատի տարածաշրջանի հարավ-արևելքում, Երասխ-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա, մարզկենտրոնից` 43 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Պարույր Սևակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարԷ. Ստեփանյան
Հիմնադրված է1978 թ.
Այլ անվանումներՍևակավան
Մակերես16,54 կմ²
ԲԾՄ1170 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն398[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374
Պարույր Սևակ (գյուղ) (Հայաստան)##
Պարույր Սևակ (գյուղ) (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1978 թվականին։ Նախկինում ունեցել է Սևակավան անվանումը։ Սկզբնական շրջանում հիմնադրվել է որպես այգեգործական տնտեսություն, ապա 1984 թվականին դրան կից բնակավայրը կոչվել է գյուղ և իր անվանումը ստացել ի պատիվ Պարույր Սևակի։

Գյուղն ընկած է Ուրծի լեռնաշղթայի մեղմաթեք լանջերին։ Ծովի մակարդակից տեղադրված է 1170 մ բարձրության վրա։ Սահմանամերձ է Նախիջևանի ինքնավար հանրապետությանը։

Կլիման խմբագրել

Կլիման չոր, ցամաքային է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը` շոգ ու ցամաքային։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -4-ից -7 °C, հուլիսյան միջինը՝ 23-ից 25 °C։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350-500 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներն և չոր տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Տարի 1998 2001 2004 2011
Բնակիչ 604 623 600 398[1]

Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 694 մարդ, որից 52% տղամարդիկ են, իսկ կանայք` 48%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 25%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 68%, հետաշխատունակները` 7%[2]։

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 181 տնտեսություն, միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի հողերը ոռոգվում են Արաքս գետի ջրերի պոմպակայաններով մղման արդյունքում։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1885 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 800 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են 945 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Արարատի մարզպետարան։. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)

Հղումներ խմբագրել