Քարակերտ
գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում
Քարակերտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Գտնվում է քարքարոտ հարթավայրում, մարզկենտրոնից 28 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1110 մ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Քարակերտ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Բաղրամյանի շրջան | ||
Այլ անվանումներ | Կարմրաշեն | ||
ԲԾՄ | 1110 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4471[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Նախկինում ունեցել է Կարմրաշեն անվանումը։ Քարակերտ է անվանվել 1965 թվականի հունվարի 21-ին։
Բնակչություն
խմբագրելՔարակերտի ազգաբնակչության փոփոխությունը։ Բնակչության աճը կատարվել է նախկին Թալինի և Անիի շրջաններից տեղափոխվածների հաշվին։ Մարդիկ այստեղ են հաստատվել դեռևս 15-րդ դարից[2]։
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 108 | 168 | 110 | 169 | 942 | 2784 | 3535 | 4589 | 3826 | 4471[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ և անասնապահությամբ։
Համայնքային կյանք
խմբագրելՔարակերտում գործում է 2 դպրոց, 2 մանկապարտեզ, համայնքային կենտրոն, հոգևոր մշակույթի կենտրոն, Բուժամբուլատորիա, առկա են խաղահրապարակներ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 10» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 17-ին.