Ճարճակիս

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Ճարճակիս, պատմական գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Փամբակի լեռների լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 48 կմ հս-արմ., բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2180 մ։ 1978 թվականին անվանվել է Դերեկ[2]։ Դերեկ եզդիերենից թարգմանաբար նշանակում է «աղբյուր»[3]։ Իսկ 2016 թվականին անվանվել Ճարճակիս։

Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱլագյազ (համայնք)
Այլ անվանումներԴերեկ
ԲԾՄ2180 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն443[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0407
Ճարճակիս (Հայաստան)##
Ճարճակիս (Հայաստան)
Ճարճակիս (Արագածոտնի մարզ)##
Ճարճակիս (Արագածոտնի մարզ)

Բնակչություն Խմբագրել

Ճարճակիսի ազգաբնակչության փոփոխությունը[4]

Տարի 1831 1873 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 48 441 512 631 579 299[5] 470 443[1]

Տնտեսություն Խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Շինություններ Խմբագրել

Գյուղում կա V դարի մի ավերակ եկեղեցի։

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Դերեկ»։ www.nayiri.com։ Վերցված է 2019-09-04 
  3. «Ճարճակիս»։ aragatsotn.mtad.am։ Վերցված է 05.09.2019 
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 130»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 25 
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 655