Բացել գլխավոր ցանկը

Ախուրիկ

գյուղ ՀՀ Շիրակի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախուրիկ (այլ կիրառումներ)

Ախուրիկ, գյուղ Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 5 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Ղարաքիլիսա Թուրքի անվանումը։ Ախուրիկ է վերանվանվել 1935 թվականին։

Գյուղ
Ախուրիկ
հայ․՝ Ախուրիկ
Կոորդինատներ: 40°45′00″ հս․ լ. 43°47′00″ ավ. ե. / 40.75000° հս․. լ. 43.78333° ավ. ե. / 40.75000; 43.78333
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԳյուղապետՎարդիթեր Գասպարյան
Մակերես9,2 կմ²
ԲԾՄ1470 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1238[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
##Ախուրիկ (Հայաստան)
Red pog.png

Գյուղը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, հարթավայրում՝ ծովի մակարդակից 1470մ բարձրության վրա։

ԿլիմաԽմբագրել

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները[3]։

ԲնակչությունԽմբագրել

Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մուշի, Սասունի, Խնուսի շրջաններից և Կարսի մարզից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1033 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 41%, կանայք՝ 59%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 19%

Ախուրիկի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 410 484 739 1119 941 1137 1107 1163 1069

ՏնտեսությունԽմբագրել

Ունի 207 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 516 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 46 և124 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավերվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Գյուղի հիմնախնդիրներըԽմբագրել

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Ախուրիկում կան նոր ժամանակների կիսավեր եկեղեցի և Սուրբ Եղյա մատուռ։ Գյուղից արևմուտք ընկած է «Հինշեն» գյուղատեղին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել