Բերդավան
Բերդավան (նախկին անվանումը` Ղալաչա), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Նոյեմբերյան քաղաքից 1 կմ հյուսիս` Կողբ գետի ափին։ Գտնվում է Ադրբեջանի հետ սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Վերանվանվել է Բերդավան 1978 թվականի հունվարի 25-ին[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բերդավան | |||
![]() Բերդավան գյուղի ամրոցը | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Տավուշ | ||
Գյուղապետ | Սմբատ Մուղդուսյան | ||
Այլ անվանումներ | Բերդագյուղ | ||
ԲԾՄ | 650 մ | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2987[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | բերդավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (266) | ||
| |||
Բերդավանը հայտնի է իր նշանավոր մարդկանցով, որոնցից են Սոցիալիստական Աշխատանքի հերոս Սամսոն Դաղբաշյանը, ակադեմիկոս Վարդան Գուլքանյանը, բազմաթիվ բժիշկներ, դատախազներ, մանկավարժներ ու այլ նշանավոր անձինք։
Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար ամրոցը, կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում[3]։
Անվան ստուգաբանություն խմբագրել
Նախկինում գյուղը կրում էր «Ղալաչա» անունը։ Վերջինիս ծագման մասին կան մի քանի վարկածներ։ Ըստ դրանցից մեկի գյուղն իր անունը ստացել է տարածքում գտնվող «Ղալինջաքար» ամրոցի անունից (սկզբում՝ «Ղալինջաքարա գյուղ», այնուհետև տարիների ընթացքում հոլովվել ու դարձել է «Ղալաչա»)։
Պատմություն խմբագրել
Գյուղը նախկինում գտնվել է 1,5 կմ հարավ-արևելք ընկած Թխաձոր կոչված վայրում, իսկ 1898 թվականին տեղափոխվել և գրավել է այժմյան տարածքը։ Նախկին տեղում կան մի փոքրիկ բերդի ավերակներ, որի անունով էլ գյուղն անվանվել է Բերդա, Բերդագյուղ։
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Բերդավանի մշտական բնակչությունը կազմել է 2987, առկա բնակչությունը` 2851 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը XVIII-XIX դարերում գաղթել է Արցախից։
Բերդավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1078 | 999[5] | 1038 | 1384 | 1874 | 2427 | 2780 | 3011 | 3531 | 3287 | 2987[1] |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Բերդավանի տարածքում կան մ.թ.ա. II հզմ. Ղալինջաքար և XIII դարի Ձիթհանքի ամրոցներ, XVIII-XIX դարերի Սբ. Նշան եկեղեցի, մատուռ և գերեզմանոց։
2022 թվականի հունվարի 9-ին բացվել է 44-օրյա պատերազմի զոհերի հուշարձանը։
Կրթություն խմբագրել
Բերդավան գյուղն ունի մեկ դպրոց։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 42
- ↑ Լ․ Ա․ Բարսեղյան, Ժ․ Դ․ Խաչատրյան (Թիվ 7, 196 2)։ «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ԱՄՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ»։ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 23
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բերդավան կատեգորիայում։ |