Տեղ, համայնք Սյունիքի մարզում։ Ներառում է Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր և Քարաշեն գյուղերը[1]։ Համայնքը ստեղծվել է 2016 թ. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով[2]։ Կենտրոնը Տեղ գյուղն է։

Տեղ համայնք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակհասարակաաշխարհագրական տարածք
Մտնում էՍյունիքի մարզ
Ներառում էԱրավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն
ՎարչկենտրոնՏեղ
Ազգային կազմհայեր
tegh.am

Համայնքի տարածքն ընդգրկում է նախկին Գորիսի շրջանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածները; Համայնքի տարածքը կազմում է 157,3 կմ²[1]։

Բնակչություն խմբագրել

Համայնքապետարանի տվյալներով համայնքի բնակչությունը կազմել է 5504 մարդ։ Ըստ ՀՀ մարդահամարների արդյունքների համայնքի մաս կազմող գյուղերի գումարային մշտական բնակչությունը 2001 թ. կազմել է 6086[3], իսկ 2011 թ.` 5994 մարդ[4]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5][6]

1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Արավուս 16 68 159 174 251 200 117 325 168 171
Խնածախ 107 1165 1221 1234 1252 1336 1473 1166 1005 1021 998
Խոզնավար 78 401 688 474 562 582 484 359 458 396
Կոռնիձոր 491 1099 1228 981 1049 1022 1279 1252 1147 1072 1100
Վաղատուր 101 514 363 429 541 611 566 444 428 458 336
Տեղ 798 2285 2703 2167 2570 2213 2197 2109 1755 2333 2443
Քարաշեն 74 353 628 656 661 589 505 542 493 576 550

Տեղական ինքնակառավարում խմբագրել

2016 թ. սեպտեմբերի 18-ին Տեղ համայնքի առաջին ղեկավար է ընտրվել Ներսես Շադունցը։

Համայնքի ավագանու երկրորդ ընտրություններն անց են կացվել համամասնական կարգով 2021 թ. հոկտեմբերի 17-ին[7]։ Ընտրություններին մասնակցել են Ապրելու երկիր կուսակցությունը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Արդյունքում Ապրելու երկիր կուսակցությունը ստացել է ավագանու 5 մանդատ, իսկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` 10 մանդատ։ Նոյեմբերի 1-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին համայնքի ղեկավար է ընտրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Դավիթ Ղուլունցը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել