Արավուս

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Արավուս, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից մոտ 12 կմ հյուսիս-արևելք, Տեղ գյուղի մոտ, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում, ծովի մակարդակից մոտ 1350-1390 մ բարձրության վրա` լեռնալանջին։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 103 կմ։

Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Մակերես4,43 կմ²
ԲԾՄ1350 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն171[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Ժամային գոտիUTC+4
Արավուս (Հայաստան)##
Արավուս (Հայաստան)

Նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ Գյուղում 1933 թվականին կազմավորվել է կոլտնտեսություն, որը լուծարվել է 1991 թվականին, նախկինում ընդգրկված էր Տեղի գյուղխորհրդի կազմում, տարանջատվել է 1991 թվականին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից մաս է կազմում խոշորացված Տեղ համայնքի։

Բնակչություն Խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Արավուսի բնակչությունը կազմել է 171 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[2], որոնց մի նասի նախնիներն 18-րդ դարում այստեղ են եկել Արցախի Արավուս (Քարագլուխ) գյուղից[3]։ Արավուսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4][2].

Տարի 1831 1873 1897 1926 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 16 68 159 174 251 200 117 325 168[5] 171[1]

Տնտեսություն Խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ և դաշտավարությամբ։

Գյուղատնտեսությամբ զբաղվում է 47 գյուղացիական տնտեսություն։ Անասնագլխաքանակը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.

  • խոշոր եղջերավոր անասուններ՝ 373 գլուխ,
  • մանր եղջերավոր անասուններ՝ 496 գլուխ,
  • խոզեր՝ 3 գլուխ

Համայնքում 2010 թվականին կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 180 հա աշնանացան։

Հողային և այլ բնական ռեսուրսներ Խմբագրել

Հողեր (ընդամենը)՝ 443 հա, այդ թվում՝

  • Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 410 հա, որից՝
  • վարելահող՝ 229 հա, խոտհարք՝ 22 հա, արոտ՝ 50 հա, այլ հողատեսք՝ 109 հա
  • բնակավայրերի հողեր՝ 28 հա,
  • արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր՝ 1 հա
  • էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝1 հա
  • հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 1 հա,
  • ջրային հողեր՝ 3 հա։

Պատմամշակութային կառույցներ Խմբագրել

Արավուսում կան XVIII դարի Սբ. Սարգիս եկեղեցի և Սբ. Հռիփսիմե մատուռ։

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 1, էջ 394
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 15 
  5. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 689