Ուռուտ (Լոռու մարզ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուռուտ (այլ կիրառումներ)

Ուռուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմ հյուսիս, Ուռուտ գետի հովտում։

Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ԲԾՄ1450 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1020 մարդ (2011)[1]
Տեղաբնականունուռուտեցի
Ժամային գոտիUTC+4
##Ուռուտ (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Ուռուտ գյուղի անունը առաջացել է Խրուտ տեղանունից։ Ուռուտ գյուղում պահպանվել է 4-րդ դարի բազիլիկ եկեղեցի, որը XIX դարում վերանորոգվել է, սակայն այժմ էլ վերանորոգման կարիք ունի։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով գյուղը ենթարկվել է լուրջ ավերածությունների։ Զոհեր չեն եղել։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ուռուտի մշտական բնակչությունը կազմել է 1020, առկա բնակչությունը` 933 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Էրզրումի Սանամեր գյուղից և Անիի շրջակայքի գյուղերից[3]։

Ուռուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի Բնակչություն
1873 413 մարդ [5]
1879 767 մարդ [5]
1926 1225 մարդ [5]
1939 1477 մարդ [5]
1959 1399 մարդ [5]
1970 1181 մարդ [5]
1979 1103 մարդ [5]
1989 1224 մարդ [5]
2001 1204 մարդ [5]
2011 1020 մարդ [1]


ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսական կուլտուրաների մշակմամբ և անասնապահությամբ։

Հայտնի տեղաբնակներԽմբագրել

  • Նորիկ Խալաթյան - գիտությունների դոկտոր, միջուկային ֆիզիկոս
  • Վաչագան Խալաթյան - գիտությունների թեկնածու։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 204 — 916 էջ։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 200»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 11 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.

Արտաքին հղումներԽմբագրել