Աթան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աթան (այլ կիրառումներ)
Աթան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Աթան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Թումանյան (համայնք) | Թումանյան համայնք[1] | ||
Մակերես | 26,08 կմ² | ||
ԲԾՄ | 1650 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼281 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | աթանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Աշխարհագրություն
խմբագրելԱլավերդի քաղաքից հեռու է 24 կմ հարավ-արևելք, հեռավորությունը ճանապարհով մարզկենտրոն Վանաձորից կազմում է 63 կմ։ Գյուղը տեղադրված է բարձրադիր և լեռնային վայրում՝ ծովի մակարդակից 1600-1700 մ բարձրության վրա։
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։
Պատմություն
խմբագրելՆերկայիս գյուղը հիմնադրվել 1864 թվականին Հաղպատի վանքի կալվածքները լքած գյուղացիների կողմից։ Գյուղամիջում կա հին եկեղեցի, իսկ շրջակայքում՝ աշխարհիկ հին շինությունների ավերակներ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԱթան գյուղի տարածքում առկա են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ[3]։ 2004 թվականի տվյալներով բնակավայրի տարածքում հաշվառվել են 8 անուն հուշարձանախումբ ընդհանուր 20 անուն հուշարձան, որոնք ընդգրկված են պետության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[3]։
Բնակչություն
խմբագրել2011 թվականին Հայաստանում տեղի ունեցած մարդահամարի արդյունքներով Աթան գյուղի մշտական բնակչությունը կազմել է 281 (145 տղամարդ և 136 կին), առկա բնակչությունը՝ 278 մարդ[4]։ Հիմնադրման պահից ի վեր բնակիչները հայեր են[5], որոնց նախնիները տարբեր ժամանակներում եկել են Հաղպատից, Սանահինից և Շիրակի գյուղերից[6]։
Ստորև ներկայացված է Աթանի բնակչության փոփոխությունն ըստ տարիների՝
Գյուղատնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես խոտհարքեր՝ կազմելով 523 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես խոտհարքեր, վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 175, 60, 778 հեկտար։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։
Հասարակական կառույցներ
խմբագրել2013 թ.-ի դրությամբ ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Թումանյան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 3,0 3,1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին, ստորագրված 04.02.2004 թվականին, (էլեկտրոնային տարբերակը arlis.am կայքում)։
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 51
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 802. — 4696 p.